Պլանտագենետների հարստություն
From Wikipedia, the free encyclopedia
Պլանտագենետների հարստություն, (անգլ.՝ House of Plantagenet) թագավորական հարստություն, որը սկիզբ է առել Ֆրանսիայի Անժու տարածաշրջանից։ Ժամանակակից պատմաբանները Պլանտագենետներ անվանումը օգտագործում են չորս փոխկապակցված թագավորական ընտանիքները բնորոշելու համար։ Այդ ընտանիքներն են Անգևիններ, որոնք նաև եղել են Անժուի իշխաններ, որից հետո տեղափոխվել են Անգլիա և Պլանտագենետների երկու ենթաճյուղերը, Լանկեստերների և Յորքերի հարստությունները։ Ընտանիքի անդամները եղել են Անգլիայի թագավորներ 1154 թվականինց մինչև 1485 թվականը, երբ Ռիչարդ III-ը սպանվեց ճակատամարտում։
Պլանտագենետների հարստություն House of Plantagenet | |
---|---|
թագավորական տոհմ և արքայատոհմ | |
Նախկիններ | Շատոդունյան տոհմ |
Երկիր | Ցանկ
Անգլիայի թագավորություն
Ֆրանսիայի թագավորություն Իռլանդիայի լորդություն Ուելսի իշխանություն Սրբազան Հռոմեական կայսրություն (տիտղոսային) |
Դարաշրջան | ֆր.՝ Plantagenêt և անգլ.՝ Plantagenets |
Հիմնադրում | 1126 |
Հիմնադիր | Ժոֆրուա V Պլանտագենետ |
Կազմալուծում |
|
Անվանված է | Ժոֆրուա V Պլանտագենետ և Ulex? |
Մասն է | Angevins? և Գաթինե-Անժու |
Հրաժարում | 1485 (1485) |
Ենթաճյուղեր | Ցանկ
Լանկեստերների հարստություն
Յորքերի հարստություն |
Պլանտագենետների օրոք Անգլիան վերափոխվեց։ Պլանտագենետ թագավորները հաճախ ստիպված էին զիջումների գնալ ճնշման ներքո, օրինակ Ազատությունների մեծ խարտիան։ Այն տվեց սահմանափակ թագավորական իշանություն ֆինանսական և ռազմական աջակցության փոխարեն։ Թագավորը այլև ամենամեծ իշանությամբ անձը չէր երկրում, և նրան չէին պատկանում դատարանը, ֆեոդալական տրիբունան և ռազմական գործը։ Նա այժմ ուներ սահմանափակ իրավունքներ արքունիքում` գտնվելով նոր ձևավորված արդարադատական համակարգի վերահսկողության ներքո։ Այս ընթացքում հակամարտություններ տեղի ունեցան ֆրանսիացիների, շոտլանդացիների, ուելսցիների և իռլանդացիների հետ և հիմնադրվեց անգլերենը, որպես հիմնական լեզու։
15-րդ դարում Պլանտագենետները պարտվեցին Հարյուրամյա պատերազմում և բերեցին հասարակական, քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Ժողովրդական անհնազանդություն ահռելի չափերի հասավ։ Անգլիացի ազնվականները ստեղծեցին սեփական բանակներ սեփական հողերում և բացեիբաց ձեռնոց նետեցին Հենրի VI-ին։
Պլանտագենետների և նրա երկու ենթաճյուղեր Լանկեստերների և Յորքերի միջև հակամարտությունը վերաճեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի, որը տևեց տասնամյակներ և կիզակետին հասավ 1485 թվականին Բոսֆորտի ճակատամարտում, որտեղ սպանվեց Պլանտագենետների վերջին թագավոր Ռիչարդ III-ը։ Նրան փոխարինեց Լանկեստերներից Հենրի VII-ը, ով հինգ ամիս անց ամուսնացավ Եղիսաբեթ Յորքեցու հետ` դրանով ավարտելով Վարդերի պատերազմը և սկիզբ դնելով Թյուդորների հարստությանը։