Պյոտր Չաադաև
From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Յակովլևիչ Չաադաև (մայիսի 27 (հունիսի 7), 1794, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 14 (26), 1856, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս մտածող, հրապարակախոս։
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 7), 1794 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
---|---|
Մահացել է | ապրիլի 14 (26), 1856 (61 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | փիլիսոփա և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Մոսկվայի կայսերական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2][3] |
Ազդվել է | Ֆրիդրիխ Շելինգ |
Պարգևներ | |
Հայր | Յակով Պետրովիչ Չաադաև |
Մայր | Նատալյա Շչերբատովա |
Ներշնչվել է
| |
Pyotr Chaadayev Վիքիպահեստում |
Ծնվել է ազնվական ընտանիքում։ 1808-1811 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1816 թվականից Ալեքսանդր Պուշկինի մտերիմ բարեկամն էր 1819 թվականից դեկաբրիստների գաղտնի ընկերությունների անդամ էր։ 1823 թվականին մեկնել է արտասահման (եղել է Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում), ծանոթացել է Ֆ․ Շևինգի, Ֆ․ Լամեննեի հետ, որոնց կրոնափիլիսոփայական հայացքները խորապես ազդել են Չադաևի վրա։ 1882 թվականին վերադարձել է Ռուսաստան։ 1829-1831 թվականներին գրել է «Նամակներ պատմության փիլիսոփայության մասին» (ֆրանս․, հայտնի է «Փիլիսոփայական նամակներ» անվամբ) երկը, որտեղ քննադատել է ռուսական ինքնակալությունը, ճորտատիրությունը։ Նամակներից առաջինի հրապարակման (1836 թվականի) համար (որն առաջացրել է իշխանությունների դժգոհությունը) «Տելեսկոպ» ամսագիրը փակվել է, իսկ Չաադաևը հայտարարվել խելագար և ընդմիշտ զրկվել հրատարակվելու իրավունքից։ «Խելագարի ջատագովություն» (1837 թվականի) երկում Չ․ հույս է հայտնել Ռուսաստանի պատմական ապագայի նկատմամբ։ Չադարին մեծապես ազդել է արևմտականների և սլավոնաֆիլների վրա, նպաստել Ա․ Գերցենի, Վ․ Բելինսկու, Մ․ Բակունինի, Յու․ Աամարինի, Կ․ Կավելինի և ուրիշների հոգևոր ձևավորմանը։