Պոլիսյա հյուրանոց
From Wikipedia, the free encyclopedia
«Պոլիսյա» հյուրանոց (ուկրաիներեն՝ Готе́ль Полісся; ռուս.՝ Гостиница Полесье), լքված հյուրանոցային համալիր Ուկրաինայի Պրիպյատ ուրվական քաղաքում։ Քաղաքի ամենաբարձրահարկ շինություններից մեկն է[1]։ Գտնվում է Լենինի անվան հրապարակում՝ «Էներգետիկ» մշակույթի պալատի հարևանությամբ։
Կառուցվել է յոթանասունականների կեսերին՝ հյուրընկալելու արտասահմանից և/կամ Խորհրդային Միության այլ վայրերից ժամանած պատվիրակություններին, որոնց այցելության հիմնական նպատակը եղել է Չեռնոբիլի ատոմակայանում ստուգումներ անցկացնելը[2]։
Շինությունը լքված է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով։ Ներկայումս կիսով չափ ավերված է և շարունակում է դանդաղորեն անկում ապրել։
Շինությունը վիրտուալ կերպով առկա է «Call of Duty 4: Modern Warfare» համակարգչային խաղում։