Պոլիվինիլային սպիրտ
From Wikipedia, the free encyclopedia
Պոլիվինիլային սպիրտ (СН2 — СН(ОН)), պոլիվինիլացետատի օճառացմամբ ստացվող պոլիմեր։ Սպիտակ, պինդ նյութ է, մոլ․ զանգվածը, կախված ստացման պայմաններից, 5 հզ-1 մլն։ Լուծվում է ջրում, չի լուծվում օրգանական լուծիչներում, կայուն է յուղերի, ճարպերի, բենզինի նկատմամբ, թունավոր չէ։ Օճառացումն իրականացնում են ուժեղ թթուների և ալկալիների առկայությամբ՝ մեթիլսպիրտի միջավայրում։ Օգտագործվում է մանրաթելեր, թաղանթներ ստանալու համար, նաև որպես էմուլգատոր, թանձրացնող նյութ և սոսինձ, ցածրմոլեկուլային Պոլիվինիլային սպիրտը՝ սննդի արդյունաբերության և բժշկության (դեղանյութերի բաղադրիչ, արյան պլազմայի փոխարինող) մեջ։
Արագ փաստեր Պոլիվինիլային սպիրտ, Խտություն ...
Պոլիվինիլային սպիրտ | |
---|---|
Խտություն | 1,269 գ/սմ³[1] գ/սմ³ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 9002-89-5 |
EINECS համար | 618-340-9 |
ЕС | 618-340-9 |
RTECS | TR8100000 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել