From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Դյուրան Րուել (ֆր.՝ Paul Durand-Ruel, հոկտեմբերի 31, 1831[1][2][3][…], Փարիզի նախկին 11-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - փետրվարի 5, 1922[1][4][2][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կոլեկցիոներ, որ կապված է իմպրեսիոնիզմի հետ։ Կոլեկցիոներներից մեկը, ով ֆինանսական օժանդակություն է տրամադրել նկարիչներին ու կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ։
Պոլ Դյուրան Ռուել ֆր.՝ Paul Durand-Ruel | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի նախկին 11-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 5, 1922[1][4][2][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարների վաճառող, արվեստի կոլեկցիոներ և gallerist |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Charles Durand-Ruel?, Georges Durand-Ruel? և Joseph Durand-Ruel? |
Paul Durand-Ruel Վիքիպահեստում |
1855 թվականին Պոլը հորից ժառանգում է նկարչական պարագաներների խանութ։ Ընկերանալով Բարբիզոնյան դպրոցի նկարիչների հետ՝ աջակցում էր նրանց բարոյապես և ֆինանսապես։ Իր պատկերասրահում նա ցուցադրում էր նրանց նկարները՝ դրանք վաճառելու մեծ ջանքեր գործադրելով։ 1870 թվականին Պոլը սկսում է հովանավորել իմպրեսիոնիստներին։ Դա պատահեց Լոնդոնում Մոնեի և Պիսարոյի հետ ծանոթությունից հետո։ 1872 թվականից նա դարձավ նկարների միակ վաճառականը, ում վրա կարող էին հույս դնել «Մերժվածների սալոնի» նկարիչները, ովքեր տալիս էին իրենց նկարները շատ ցածր արժեքով, որպեզսի կարողանան զբաղվել ստեղծագործական կյանքով։ Դա բերում է նրան, որ 1876 թվականին Պոլը իր պատկերասրահում կազմակերպում է երկրորդ իմպրեսյոնիստների ցուցադրությունը՝ դրանով հակառակվելով պաշտոնական սրահին։ Սակայն մի քանի տարի անց ֆինանսական խնդիրների պատճառով նա դադարում է գնել նրանց կտավները։ 1886 թվականի մարտի 13-ին նա տեղափոխվեց Նյու Յորք և այնտեղ բացեց ցուցահանդես, որի շնորհիվ Մանեն, Մոնեն, Դեգան, Ռենուարը, Պիսսարոն ճանաչում ձեռք բերեցին նաև Ամերիկայում։ Այս ամենից հետո նա որոշում է Նյու Յորքում բացել առանձին պատկերասրահ[5]։ 1890 թվականի նոյեմբերից մինջև 1891 թվականի մայիսը Պոլը Փարիզում թողարկում է «Արր դան դյո մոնդ» ամսագիրը, որի մեջ հրատարակված էին հոդվածներ իմպրեսիոնիստների ստեղծագործությունների մասին, գրված այդ ժամանակի ամենափայլուն քննադատություններով։ Մահից մի քանի տարի առաջ նա իր հիշողություններում գրում է դժվարությունների մասին, որոնց նա ստիպված է եղել բախվել որպես նկարների առևտրական։ Մահացել է 1922 թվականի փետրվարի 5-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.