Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել
From Wikipedia, the free encyclopedia
Կլոդել Պոլ Լուի Շառլ Մարի (Claudel) (օգոստոսի 6, 1868(1868-08-06)[1][2][3][…], Վիլնյով սյուր Ֆեր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] - փետրվարի 23, 1955(1955-02-23)[1][5][2][…], Փարիզ, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն[4]), ֆրանսիացի գրող և դիվանագետ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ 1946)։
Քանդակագործ Կամիլ Կլոդելի եղբայրը։
Եղել է Ֆրանսիայի դեսպանը Ճապոնիայում (1921-1926), ԱՄՆ-ում (1927-1933) և Բելգիայում (1933-1935)։ Հանդես է եկել որպես դրամատուրգ («Ոսկի գլուխ», 1890, «Բաժանում հարավային արևի տակ», 1906, եռերգություն՝ «Պատանդը», (1911), «Չոր հաց», (1918), Ստորացված հայրը», 1920), բանաստեղծ («Արևելքի ճանաչումը», 1900, «Հինգ մեծ ներբող», 1910, «Զինվորական պոեմներ», 1922), արվեստաբան («Բանաստեղծական արվեստը», 1907) և արձակագիր («Կերպարներն ու առակները», 1936)։ Կրոնական երկերում («Մեկնություններ ու պարզաբանումներ», հ. 1-8, 1962-67) Կլոդելը մոտ է նեոթոմիզմին։ Գրել է նաև «Դիմում գերմանական ժողովրդին» (29.10.1939) հակաֆաշիստական մանիֆեստը, «Ժաննա դ’Արկը խարույկի վրա» (1939) դրամատիկ օրատորիան, «Ֆրանսիան է խոսում» (1943) պոեմը։