Պողոսագոմեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Պողոսագոմեր | ||
ադրբ.՝ Poqosoqomer ադրբ.՝ Dəvədaşı | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 1017 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 220 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Տեղաբնականուն | պողոսագոմերցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պողոսագոմեր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 42 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետիաջ կողմում՝ 850 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1088 հեկտար։ Բնակչությունը՝ 220 (2003 թ.)։ Զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ։ Պողոսագոմերի համայնքի կազմում է Ղազարահող գյուղը։ Գյուղում պահպանվել են Սուրբ Ամենափրկիչ (13-րդ դար), «Պեմեն» եկեղեցիները, շրջակայքում՝ մատուռ, Թխախու գյուղատեղին։
Պողոսագոմերը Արցախյան ազատամարտում
1989 թվականին Պողոսագոմերում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Բեդյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պողոսագոմերից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Արամայիս Առուստամյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Վ. Բեդյանը։ Պողոսագոմերից զոհվել է 6 ազատամարտիկ[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 564։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.