From Wikipedia, the free encyclopedia
Պոմադա, (ֆր.՝ pommade), մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոց է։ Գործածությունից դուրս է եկել 20-րդ դարում։ Ժամանակակից լեզվով «պոմադան» նույնացվում է շրթներկի հետ։
Պոմադ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
«Պոմադա» բառն ունի ռոմանական արմատներ՝ լատին․՝ pomum՝ խնձոր․ հին Հռոմում «պոմադա» էր կոչվում բուժիչ քսուքը, որը պատրաստվում էր ճարպից և խնձորի միջուկից[1]։ Պոմադա բառը ռուսերեն լեզվում հայտնվել է 17-րդ դարում ֆր.՝ pommade[2] կամ գերմ.՝ Pomade բառերից[3]։ Ամենասկզբում ռուսերենում «պոմադամ» համարվել էր դեղամիջոց, սակայն 19-րդ դարում այդ բառ սկսել են հասկանալ, որպես դեկորատիվ կոսմետիկ միջոց։ 19-20-րդ դարերում պոմադա անվանել են մազերի խնամքի միջոց՝ քսուքի տեսքով, որը փայլ է հաղորդել մազերին և սանրվածքը դարձրել է ավելի ամուր։ Պոմադայի պատրաստման հիմնական բաղադրիչը եղել է ճարպը, որը ստացվել է խոզի, ցուլի կամ այլ մաշկաճարպից, որին ավելացրել են հոտավետ նյութեր[4]։
Պոմադան հայնի է դարձել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսին, այն օգտագործել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Դերասան Ռուդոլֆ Վալենտինոն և համր կինոյի այլ արքաներ պոմադապատել են մազերը բրիոլինով։ Պոմադայի մրցակից է դարձել մազերի քսուք, որի հայտնվելուց հետո մազերի պոմադան որպես կոսմետիկ միջոց հնացել է, իսկ պոմադա բառն առավելապես նույնացվել է շրթներկի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.