![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Pori.lippu.svg/langhy-640px-Pori.lippu.svg.png&w=640&q=50)
Պորի
From Wikipedia, the free encyclopedia
Պորի (ֆիններեն՝ ˈpori, շվեդ.՝ Björneborg [bjœːrneˈborj] ( լսել); լատին․՝ Arctopolis[4]), քաղաք և համայնք Ֆինլանդիայի արևմտյան մասում՝ Կոկեմակի գետի էստուարիայում, Բոտնիական ծովածոցից մոտավորապես 10, Տամպերե քաղաքից՝ 110, Տուրկուից՝ 140, մայրաքաղաք Հելսինկիից՝ 241 կիլոմետր հեռավորության վրա։ Սատակունտա շրջանի և դրա Պորի ենթաշրջանի վարչական կենտրոնն է[5]։ Հիմնադրվել է 1558 թվականին դուքս Յոհանի կողմից, ով հետագայում դարձել է Շվեդիայի Յոհան III թագավորը[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պորի | |||||
ֆիններեն՝ Porin kaupunki շվեդ.՝ Björneborg stad | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1558 թ. | ||||
Մակերես | 1156,16 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||||
Բնակչություն | ▲83 219 մարդ (փետրվարի 29, 2024)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Պաշտոնական կայք | pori.fi(ֆին.)(անգլ.) | ||||
| |||||
Քաղաքն զբաղեցնում է 2․062 քառակուսի կիլոմետր տարածք, որից 870,01 քառակուսի կիլոմետրը ջրածածկ է։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83․491, բնակչության խտությունը կազմել է 100,1 մարդ/կմ2[7]։ Բնակչության թվաքանակով Ֆինլանդիայում զբաղեցնում է 7-րդ տեղը․ 1952 թվականին այդ ցուցանիշով եղել է հինգերորդը՝ հաջորդելով Հելսինկիին, Տուրկուին, Տամպերեին և Լահտիին[8]։
Պորին համբավվել է Եվրոպայի ամենահին ջազային փառատոնով, առաջին ֆիննալեզու թատրոնով[9], մանրավազ լողափերով, տափօղակով հոկեյի Porin Ässät ակումբով, FC Jazz ֆուտբոլային ակումբով, որը երկու անգամ նվաճել է Ֆինլանդիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև արագ սննդի տեղական տեսակով՝ porilainen-ով[10]։ Իր տարեգրության ընթացքում բնակավայրը ինն անգամ հրո ճարակ է դարձել[11][12][13][14][15]։
Պորիի զինանշանը 1931 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել է Ֆինլանդիայի այն ժամանակվա նախագահ Պ․ Սվինհուֆվուդը[16]։ Զինանշանին առկա է քաղաքի հիմնադիր դուքս Յոհանի կարգախոսը՝ deus protector noster[6]։
Պորիի տեսարժան վայրերից է Յուզելիուսի դամբարանը, որի ձևավորումը կատարել է ծննունդով պորիացի ֆինն նկարիչ Աքսելի Գալեն-Կալելան[17]։