Պորտալ:Ադրբեջան/Ընտրված անձ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պորտալ:Ադրբեջան/Ընտրված անձ.

Պորտալ:Ադրբեջան/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեյլա Յունուսովա Իսլամ կիզի (նաև օգտագործվում է ազգանվան Յունուս տարբերակը) (ադրբ.՝ Leyla Yunus, դեկտեմբերի 21, 1955, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան: «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն: Ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը: 1982 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Անգլիայի առևտրային էքսպանսիան Կասպից ծովի ավազանում 18-րդ դարի առաջին կեսին» թեմայով: Ատենախոսությունը որպես մենագրություն հրապարակվել է 1988 թվականին: 1982-92 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների բաժնում: 1989 թվականին Սումգայիթի ջարդերին նվիրված ցույցի ժամանակ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում, հակառակ պաշտոնական կառույցների Յունուսը նշել է՝ «Նրանք խուլիգաններ և ռեցեդեվիստներ չեն: Նրանք հոկտեմբերյան և պիոներական կազմակերպությունների սաներ են: Այս հանցագործներին դաստիարակել է ռեժիմը!»: 1989-90 թվականներին եղել է այլախոհ «Էքսպրեսս-խրոնիկա» թերթի թղթակից: 1989 թվականին եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը: 1990 թվականին դուրս է եկել ժողովրդական ճակատից և Զարդուշտ Ալիզադեի հետ սկսել է գլխավորել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: 1992-93 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը: Հեյդար Ալիևի Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Յունուսովան սկսեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: 1995 թվականին հիմնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը: 2001 թվականին Յունուսովան հիմնել է Կանանց ճգնաժամային կենտրոն, որտեղ օգնություն է ստացել 18 հազար կին: 2005 թվականին համագործակցել է հայկական ոչ կառավարական «Տարածաշրջան» կազմակերպության ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ: 2012 թվականին Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է ադրբեջանա-հայկական վեբ կայք: Ամուսնացած է Արիֆոմ Յունուսովի հետ: Նրանց դուստրը՝ Դինարա Յունուսը ստիպված է եղել լքել Ադրբեջանը նրա հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո: (մանրամասն...)

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պորտալ:Ադրբեջան/Ընտրված անձ
Listen to this article