Պորտալ:Կոտայքի մարզ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պորտալ:Կոտայքի մարզ.

Պորտալ:Կոտայքի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Alley in the Aghveran.gif


Բարի գալուստ Կոտայքի պորտալ

























Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն: Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Հրազդան, գետ Հայաստանում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված պատկեր

Աղվերանի ճանապարհը ձմռանը
խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.

Լուրեր

  • ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ռռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով մեկնարկելու է նաև Կոտայքի մարզում.
  • Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկել են խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներ.
  • Սեպտեմբերի 1-ի դրությամբ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում Գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով ծրագրի շահառու հանդիսացող ֆինանսական կառույցներ են դիմել շուրջ 733 քաղաքացիներ, ովքեր անցել են առցանց հավաստագրման փուլը.
խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Commons-logo.svg Վիքիպահեստ:Կոտայք
խմբագրել.

Ընտրված շրջան

Հրազդանի շրջան (մինչև 1959 թվականը՝ Ախտայի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Կոտայքի մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 947 կմ էր, բնակչությունը՝ 110 300 մարդ (1987), խտությունը՝ 116,4 մարդ։

Հրազդանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Հրազդանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք և Նիգ գավառների մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված անձ

Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբերի 15, 1809, Քանաքեռ, Երևան - ապրիլի 14, 1848, Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը: Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, թեև իր կենդանության օրոք նա տպագրել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը, իսկ նրա ձեռագրերը երկար ժամանակ անհայտ են մնացել լայն ընթերցարանի համար։ 1858 թ. լույս է տեսնում նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը, իսկ խորհրդային տարիներին Գիտությունների Ազգային Ակադեմիան 1948-1961 թթ. կազմեց Աբովյանի երկերի՝ 10 հատորից բաղկացած ժողովածուն։ Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝ «Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը (1977 թվական)։

Աբովյանի առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց» (1824), «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց» (1824) և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Պաղտասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։ Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835), «Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ (մանրամասն...)

խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Հրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Քաղաքի բոլոր թաղամասերում էլ ճանապարհային աշխատանքներ կատարելիս գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով.
  • Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին հրազդանցիներից կազմավորվում և Արցախ են մեկնում «Սասուն», «Կոճոռ» և «Ալաշկերտ» ջոկատները.
  • Անվանի հրազդանցիների շարքում են արձակագիր Լևոն Խեչոյանը և բանասիրական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր, անվանի թարգմանիչ Վազգեն Գևորգյանը.
խմբագրել.


Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:ԱրցախLocation map of Armenia with Artsakh.png
About this image
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Վայոց ձոր

Սյունիք

Արմավիր

Արագածոտն

Արարատ

Հայաստան

Շիրակ

Տավուշ

Գեղարքունիք

Լոռի

Երևան

խմբագրել.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պորտալ:Կոտայքի մարզ
Listen to this article