cover image

Պորտուգալերեն

From Wikipedia, the free encyclopedia

Պորտուգալերեն (português կամ, ամբողջական տեսքով՝ língua portuguesa), հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերո-ռոմանական ենթախմբի լեզու, որ ձևավորվել է Իբերական թերակղզում։ Հանդիսանում է Պորտուգալիայի, Բրազիլիայի, Կապե Վերդեի, Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Անգոլայի, Սան Տոմե և Պրինսիպիի միակ պաշտոնական լեզուն[3]։ Պետական-պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ ունի Արևելյան Թիմորում, Արևադարձային Գվինեայում և Մակաոյում (Չինաստան)։ Գաղութատիրական ժամանակներում տեղի ունեցած էքսպանսիայի հետևանքով պորտուգալերենի և վերջինիս հիման վրա ստեղծված կրեոլերենի մշակութային ներկայությունն առկա է նաև հնդկաստանյան Գոայում ու Դաման և Դիուում[4], Շրի Լանկայի արևելքում՝ Բատիկալոայում, ինդոնեզիական Ֆլորես կղզում, Մալայզիայի Մալակկա նահանգում և Անտիլյան կղզեխմբի ABC կղզիներում։ Պորտուգալերեն խոսող անձինք և ազգություններին կոչում են լուզոֆոն՝ Պորտուգալիայի ներկայիս տարածքում միջնադարում գոյություն ունեցած Լուզիտանիա պետության անունով։

Quick facts: Պորտուգալերեն Português, Տեսակ, Ենթադաս, Երկ...
Պորտուգալերեն
Português
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասգալիսա-պորտուգալական լեզուներ
Երկրներ
ՇրջաններԵվրոպա, Աֆրիկա,
Հարավային Ամերիկա
Պաշտոնական կարգավիճակ
և ՊԵՀ-ի այլ երկրներ
Խոսողների քանակ221 000 000 մարդ (2019)[1] և 254 300 000 մարդ (2019)[2]
Վերահսկող կազմակերպությունՊարտուգալերենի միջազգային ինստիտուտ, Պորտուգալալեզու երկրների համագործակցություն, Բրազիլական գրականության ակադեմիա և Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Լեզվակիրների թիվը220 մլն.
Ռեյտինգ6
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգԼատինական այբուբեն
IETFpt
ԳՕՍՏ 7.75–97пор 545
ISO 639-1pt
ISO 639-2por
ISO 639-3por

     Մայրենի լեզու

     Պաշտոնական և վարչական լեզու      Մշակութային կամ լրացուցիչ լեզու      Պորտուգալերեն խոսող փոքրամասնություններ

     Պորտուգալերեն հիմնված Կրեոլյան լեզուների վրա
 Portuguese language Վիքիպահեստում
Close

Պորտուգալերենը, որ իբերո-ռոմանական ենթախմբի մյուս լեզուների նմանությամբ, կազմավորվել է վուլգար լատիներենի մի շարք բարբառների հիման վրա (միջնադարյան Գալիսիա թագավորության և Պորտուգալիա կոմսության տարածքում), որոշակի տարրեր է պահպանել կելտերենի հնչյունաբանությունից և բառապաշարից[5][6]։ Աշխարհում շուրջ 215-220 միլիոն մարդ պոտուգալերենը համարում է իր մայրենի լեզուն, իսկ նրանով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 250 միլիոնի. այդ ցուցանիշով պորտուգալերենն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, եվրոպական լեզուների շարքում՝ երրորդ տեղը[7], Լատինական Ամերիկայում՝ երկրորդ տեղը (իսպաներենից հետո), ինչպես նաև համարվում է հարավային կիսագնդում ու Հարավային Ամերիկայում ամենաշատ խոսվող լեզուն և ամենատարածվածներից մեկը Աֆրիկայում[8]։ Պորտուգալերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Եվրոպական Միությունում, Հարավամերիկյան առևտրական բլոկում (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում՝ Mercosur-ում), Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, Արևմտաաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունում և Աֆրիկյան Միությունում։