![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Shanghai_Pudong_International_Airport_1.jpg/640px-Shanghai_Pudong_International_Airport_1.jpg&w=640&q=50)
Պուդուն օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Պուդուն միջազգային օդանավակայանը (Китайский|浦東國際機場|浦东国际机场|Pǔdōng Guójì Jīchǎng|Пудун Гоцзи Цзичан) գտնվում է Շանհայում՝ Չինաստան։ Այն տեղակայված է Պուդունի արևելյան մասում։ Օդանավակայանն ունի երկու հիմնական ուղևորային տերմինալներ, որոնք երկու կողմից շրջապատված են երեք զուգահեռ թռիչքուղիներով։ Օդանավակայանի գլխավոր հատակագիծը նախատեսված է երեք ուղևորատար տերմինալների համար՝ արբանյակային տերմինալ և երկու լրացուցիչ թռիչքուղիներ։ 2015 թվականից ավելացան տարեկան ուղևորափոխադրումները՝ 60 միլիոն ուղևորից մինչև 80 միլիոն, ինչպես նաև 6 միլիոն տոննա բեռ[1]։ 2002 թվականին գերմանական «Transrapid» ընկերությունը, որը մասնագիտացած է հատուկ գնացքների գծերի կառուցման մեջ, կառուցեց այս տեսակի տրանսպորտի աշխարհում առաջին մարդատար երթուղին, որը միացնում է Պուդոնգի միջազգային օդանավակայանը և մետրոյի Լոնգյանլու կայարանը։ Երկաթգծով գնացքները զարգացնում են մինչև 430 կմ/ժ արագություն՝ 30 կմ ճանապարհն անցնելով 7 րոպե 20 վայրկյանում։ Օդանավակայանը բաց է 24 ժամ, ինչը անսովոր է չինական օդանավակայանների համար։
Պուդուն 浦东国际机场 | |||
---|---|---|---|
IATA: 1999 – ԻԿԱՕ: none | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | China Cargo Airlines
China Eastern Airlines DHL Aviation FedEx Express Juneyao Airlines Shanghai Airlines Spring Airlines UPS Airlines Yangtze River Express | ||
Սեփականատեր/Օպերատոր | Չինաստան | ||
Կառուցված | 1999 | ||
... etc. | |||
... etc. | |||
... etc. | |||
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Shanghai_Pudong_International_Airport_1.jpg/320px-Shanghai_Pudong_International_Airport_1.jpg)