From Wikipedia, the free encyclopedia
Պուլորոզ (լատին․՝ Pullorosis), բացիլային սպիտակ փորլույծ, ճտերի բացիլային դիզենտերիա, թռչունների սուր համաճարակային հիվանդություն, որը բնորոշվում է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներով։
Պուլորոզ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pullorosis
|
Հարուցիչը Salmonello pullorum gallinarum մանրէներն են, որոնք գտնվում են հիվանդի արյան մեջ և պարենքիմային օրգաններում, իսկ հասակավոր թռչունների մոտ՝ գլխավորապես ձվարաններում, լյարդում, փայծաղում։
Հիվանդանում են գերազանցապես ճտերը՝ կյանքի առաջին 5-10, հաճախ՝ 1-3 օրում։ Վարակի աղբյուր են բացիլակիր առողջ հավերը, հիվանդ ճտերը։ Վարակվում են սննդային ճանապարհով՝ կերերի և ջրի միջոցով։
Գաղտնի շրջանը 1-20 օր է։ ճտերի պուլորոզ ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական, իսկ հասակավոր թռչուններինը՝ քրոնիկական (հաճախ առանց նշանների) ձևերով։
Նշաններն են՝ ճտերը թույլ են, լուծում են («սպիտակ» լույծ), փետուրները՝ խճճված, շնչառությունը՝ դժվարացած, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 44 °C, հիվանդները նստում են պարանոցը ներս քաշած։ Հետագայում զարգանում է ինքնաթունավորում և ճտերը 1-2 օրվա ընթացքում սատկում են։
Պուլորոզ ախտորոշում են կլինիկական նշաններով, ախտաբանաանատոմիական ու համաճարակային տվյալներով և բակտերիալոգիական հետազոտությամբ (անհրաժեշտ է բացառել կոլիբակտերիոզը, պաստերելոզը, կոկցիդիոզը և թունավորումները)։
Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, կանխարգելիչ նպատակներով կարելի է օգտագործել բակտերիոֆագ։ Կանխարգելումը և պայքարի միջոցառումնևրը՝ պահպանել անասնաբուժական կանոնները, ճտահանության համար օգտագործել միայն ապահով տնտեսություններից ստացված ձվերը։ Անապահով տնտեսություններում ճտերին խմբավորում են և կերաբաժնում նախատեսում՝ ձկան յուղ, կանաչ կեր, կաթնամթերք և հանքային աղեր։
Ամիսը մեկ անգամ հավերին ստուգում են և դրական ռեակցիայով թռչուններին ոչնչացնում։ Թռչնանոցները, զբոսաբակը, կերաջրամաններն ախտահանում են կծու նատրիումի 2, կրեոլինի 5, մրջնալդեհիդի 2 և հանգած կրի 20%-անոց լուծույթներով։
Հիվանդությունը համարվում է վերացված, եթե վերջին երկու հետազոտության ժամանակ պուլորոզի հարուցիչ չի հայտնաբերվում։ Պուլորոզով մարդիկ կարող են հիվանդանալ, եթե օգտագործում են վարակված միս և ձու։ Կանխարգելման համար անհրաժեշտ է սպանդանոցներում պահպանել սանհիգիենիկ կանոնները։ Հիվանդ հավերից ստացված ձվերը օգտագործվում են միայն հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությունում՝ խստորեն պահպանելով սանիտարական կանոնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.