Վլադիմիր Պուտին
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Пу́тин, հոկտեմբերի 7, 1952(1952-10-07)[4][5][6][…], Լենինգրադ, ԽՍՀՄ[7][8][9]), ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահը (2000 մայիսի 7-2008 մայիսի 7)։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պուտինի կողմից կատարված բազմաթիվ գործողություններ ռուսական ընդդիմության և արտասահմանյան դիտորդների շրջանում որակվել են որպես հակաժողովրդավարական[24]։ Ըստ 2011 թվականին հրապարակված ժողովրդավարության ինդեքսի տվյալների, Պուտինի թեկնածության և կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռուսաստանը գտնվում էր հետընթացի ճանապարհին, որը կուլմինացվել է հիբրիդային պետական համակարգից ավտորիտարիզմի անցումով[25]։ 2014 թվականին, Ղրիմի բռնակցման պատճառով կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ ութնյակում[26][27]։ Հետագայում, Պուտինի կարգադրմամբ Ուկրաինայի սահմանի մոտ 2021 թվականի վերջից տեղի ունեցան ռուսական ուժերի կուտակումներ, որը 2022 թվականի փետրվարին վերածվեց Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակման, հանգեցնելով Ռուսաստանի դեմ հետագա աննախադեպ պատժամիջոցների (այդ թվում՝ անձամբ Պուտինի դեմ), ինչը երկրում ֆինանսական ճգնաժամի բռնկման առիթ հանդիսացավ։
Պուտինի ղեկավարության ժամանակաշրջանում Ռուսաստանում արձանագրվել է ժողովրդավարության խիստ հետընթաց և անցում դեպի ավտորիտար համակարգի։ Պուտինի իշխանությունը բնութագրվում է կոռուպցիայով, քաղաքական հակառակորդների բանտարկություններով և բռնաճնշումներով, Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության ահաբեկմամբ և ճնշմամբ, ընտրակեղծարարությամբ և այլն[28][29]։