Պսակաձև զարկերակներ
From Wikipedia, the free encyclopedia
Պսակաձև զարկերակներ (կորոնար զարկերկներ), պսակաձև արյան շրջանառության զարկերակային արյունատար անոթներն են, որոնք սրտամկանը արյունամատակարարում են թթվածնով հարուստ արյամբ։ Սիրտը կարիք ունի թթվածնի մշտական մատակարարման[2]։
Պսակաձև զարկերակներ | |
---|---|
Տեսակ | զարկերակներ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | զարկերակներ, vas privatum?, systemic artery?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | coronary circulation? |
Անատոմիական տեղայնացում | Սիրտ |
Լատիներեն անվանում | Arteriae coronariae |
Համակարգ | Սիրտ-անոթային |
Foundational Model of Anatomy | 49893 |
Coronary arteries Վիքիպահեստում |
Կորոնար զարկերակները շրջապատում են սիրտը բոլոր կողմերից։ Երկու գլխավոր ճյուղերն են ձախ կորոնար զարկերակը և աջ կորոնար զարկերակը, որոնք սկիզբ են առնում աորտայից։ Կորոնար զարկերակները կարող են բաժանվել կատեգորիաների նաև ըստ դրանց արյունամատակարարման հատվածի, օրինակ՝ էպիկարդիալ զարկերակներ՝ որոնք տեղակայված են էպիկարդի վրա կամ սրտի առավել արտաքին հատվածների հյուսվածքներում և միկրովասկուլյար անոթներ, որոնք տեղակայված են ավելի մոտ էնդոկարդին կամ սրտի առավել խորը հյուսվածքներում[3]։
Պսակաձև զարկերակների նվազած ֆունկցիան կարող է հանգեցնել դեպի սիրտ թթվածնով և սննդանյութերով հարուստ արյան մատակարարման նվազմանը։ Ինչն էլ կարող է ազդել սրտի արյուն մղելու և ողջ օրգանիզմը արյունամատակարարելու ֆունկցիայի վրա։ Այսպիսով, կորոնար ցարկերակների ցանկացած հիվանդություն կարող է լուրջ ազդեցություն ունենալ առողջության վրա՝ կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և անգամ մահվան առաջացման հավանականությամբ[4]։