Պտղոմեոս XV Կեսարիոն
From Wikipedia, the free encyclopedia
Պտղոմեոս XV, ամբողջական անվանմամբ՝ Պտղոմեոս Ֆիլոպատոր Ֆիլոմետար Կեսար (հուն․՝ Πτολεμαίος Φιλοπάτωρ Φιλομήτωρ Καίσαρ, հունիսի 23, մ. թ. ա. 47, Ալեքսանդրիա - մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա), առավել հայտնի է որպես Կեսարիոն, Վերին և Ստորին Եգիպտոսի փարավոն, Պտղոմեոսյան հարստության վերջին ներկայացուցիչը, որն իշխել է մ․թ․ա․ 44-30 թվականներին։ Կեսարիոնի ունեցած փարավոնի տիտղոսը անչափահաս լինելու պատճառով կրում էր ձևական բնույթ․ իրականում Եգիպտոսի ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր նրա մոր՝ Կլեոպատրա թագուհու ձեռքում։
Պտղոմեոս Կեսարիոն Πτολεμαίος Καισαρίων | |||
Կեսարիոնի կիսանդրին, պահվում է Ֆիլադելֆիայում՝ Ֆրանկլինի ինստիտուտում | |||
| |||
---|---|---|---|
մ․թ․ա․ 44 թվական - մ․թ․ա․ 30 թվական | |||
Նախորդող | Կլեոպատրա | ||
Հաջորդող | տիտղոսը վերացվում է
| ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Դավանանք | եգիպտական բազմաստվածություն | ||
Ծննդյան օր | հունիսի 23, մ. թ. ա. 47 | ||
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս | ||
Վախճանի օր | մ. թ. ա. 30 | ||
Վախճանի վայր | Ալեքսանդրիա | ||
Դինաստիա | Պտղոմեոսներ | ||
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս | ||
Հայր | Հուլիոս Կեսար[1] | ||
Մայր | Կլեոպատրա[2][1] | ||
Մոր և նրա սիրեկան Մարկոս Անտոնիոսի մահվանից հետո Պտղոմեոս Կեսարիոնը կառավարում է որպես միահեծան ղեկավար, սակայն մի քանի օր անց մանկահասակ տարիքում սպանվում է եռապետ, ապագա Օգոստոս և Կեսարի որդեգիր Օկտավիանոսի ձեռքով։ Այդ քայլով Օկտավիանոսը ցանկանում էր ազատվել իր ապագա միահեծանության կայունությանը սպառնացող հնարավոր գործոնից։ Լինելով Հուլիոս Կեսարի միակ կենսաբանական որդին (այս փաստը գիտական շրջանակներում միանշանակ չէ, սակայն այդ մասին հավաստում են պատմիչների ճնշող մեծամասնությունը)՝ Պտղոմեոս Կեսարիոնը հավակնում էր տիրել ոչ միայն եգիպտական, այլ նաև Հռոմի կայսերական գահին, մինչդեռ հռոմեական իրավունքի տեսանկյունից՝ վերջինս ապօրնածին էր (peregrinus) և չէր կարող ունենալ այդօրինակ հավակնություններ։