From Wikipedia, the free encyclopedia
Պտտական շարժում, պտտական շարժում առանցքի շուրջը, պինդ մարմնի շարժում, որի դեպքում այդ մարմնի որևէ երկու կետ միշտ մնում են անշարժ։ Այդ կետերով անցնող ուղիղը կոչվում է պտտման առանցք։ Պտտական շարժման ժամանակ մարմնի բոլոր կետերը գծում են (Շրջանագիծշրջանագծեր) պտտման առանցքին ուղղահայաց հարթություններում (շրջանագծերի կենտրոնները գտնվում են առանցքի վրա)։
Պտտական շարժում կատարող մարմինն ունի ազատության մեկ աստիճան, և նրա դիրքը որոշվում է պտտման առանցքով տարված անշարժ կիսահարթության և մարմնի հետ պտտվող ու նրա հետ կոշտ կապված կիսահարթության կազմած անկյունով։
Մարմնի պտտական շարժման հիմնական կինեմատիկական բնութագրերն են անկյունային արագությունը՝
որտեղ -ն պտտման անկյան փոփոխությունն է ժամանակահատվածում,
անկյունային արագացումը, որտեղ -ն անկյունային արագության փոփոխությունն է ժամանակահատվածում։
Մարմնի՝ առանցքից հեռավորության վրա գտնվող ցանկացած կետի համար գծային արագությունը՝
շոշափող արագացումը՝
նորմալ արագացումը՝
իսկ լրիվ արագացումը՝
Մարմնի պտտական շարժման հիմնական դինամիկական բնութագրերն են պտտման առանցքի նկատմամբ մարմնի կինետիկ մոմենտը՝
որտեղ -ը մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատմամբ։
Պտտման օրենքը որոշվում է
հիմնական հավասարումից, որտեղ -ը պտտող մոմենտն է։
Կետի շուրջը պտտական շարժումը պինդ մարմնի շարժում է, որի դեպքում մարմնի որևէ O կետ մնում է անշարժ, իսկ մնացած բոլոր կետերը շարժվում են գնդային մակերևույթներով (գնդի կենտրոնը համընկնում է O կետի հետ)։ Մարմնի այդպիսի պտտական շարժման դեպքում ցանկացած տարրական տեղաշարժ՝ տարրական պտտույտ է մի առանցքի շուրջ, որն անցնում է O կետով և կոչվում պտտման ակնթարթային առանցք։ ժամանակի ընթացքում այդ առանցքն անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Այսպիսով, մարմնի պտտական շարժումը կազմվում է ուղղությունն անընդհատ փոփոխվող ակնթարթային առանցքների շուրջը կատարվող տարրական պտույտներից։ Այդպիսի պտտական շարժման օրինակ է գիրոսկոպի շարժումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 414)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.