Պրերիա (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Պրերիա։ Հեքիաթ» (անգլ.՝ The Prairie), Ջեյմս Ֆենիմոր Կուպերի 1827 թվականի վեպն է, նրա երրորդ վեպը՝ Նեթի Բամպոյի մասին։ Նրա մտացածին հերոս սահմանապահ Բամպոյին երբեք իր անունով չէին կոչում, փոխարենը նրան անվանում էին «որսորդ» կամ «ծերուկ»։ Ժամանակագրորեն «Պրերիան» «Կաշվե գուլպա հեքիաթների» հինգերորդ և վերջին մասն է, չնայած, որ այն հրատարակվել է նախքան «Հետախույզը» (1840թ.) և «Գազանորսը» (1841թ.) վեպերը։ Այն պատկերում է Նեթիի կյանքի վերջին տարին, որն օգնում էր ամերիկյան սահմանին նեղության մեջ գտնվող մարդկանց։ Գրքում հաճախ հիշատակվում են «Կաշվե գուլպա հեքիաթներում» նախկինում հրատարակված երկու գրքերի կերպարներն ու իրադարձությունները, ինչպես նաև այն երկուսը, որոնք Կուպերը դեռ տասը տարի հետո պետք է գրեր։ Շարունակությունը «Վերջին մոհիկանը» վեպի հետ ի հայտ է գալիս Դունկանի և Ալիս Հեյվորդի թոռնուհու, ինչպես նաև Պաունիի ազնվական առաջնորդ Հարդ Հարթի հայտնվելուն պես, որի անունն անգլիական է, իսկ ֆրանսիական մականունը՝ «Դելավար», որը թարգմանաբար նշանակում է «քարսիրտ»։
Պրերիա անգլ.՝ The Prairie | |
---|---|
Հեղինակ | Ջեյմս Ֆենիմոր Կուպեր |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | արկածային գրականություն և պատմավեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1827 |
Նկարագրում է | ԱՄՆ |
Շարք | Կաշվե գուլպա |
Նախորդ | Վերջին մոհիկանը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1827 |
ԳՄՍՀ | 978-0-674-05794-4 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/cooper/steppe/steppe.html |
The Prairie Վիքիպահեստում |