Պրիպյատ
From Wikipedia, the free encyclopedia
Պրիպյատ (ուկրաիներեն՝ Прип'ять), լքված քաղաք (քաղաք-ուրվական) Ուկրաինայի Կիևի երկրամասում։ Գտնվում է Պրիպյատ գետի ափին՝ Չեռնոբիլի ատոմակայանից 3 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Կիևից կազմում է 94 կմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրիպյատ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Պրիպյատ | |||
Прип'ять | |||
| |||
Երկիր | Ուկրաինա | ||
Ենթարկում | Մարզային նշանակության քաղաք, Լքվել է 1986 թվականի ապրիլի 27-ին | ||
Երկրամաս | ԿիևիԿիևի մարզ | ||
Հիմնադրված է | Փետրվարի 4, 1970 թ. թ. | ||
Առաջին հիշատակում | 1970 | ||
Մակերես | 8 կմ² | ||
ԲԾՄ | 127 մետր | ||
Բնակչություն | 0 մարդ (2016) | ||
Տեղաբնականուն | Պրիպյատցի | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +380 4499[1] | ||
Փոստային ինդեքս | 255614 (մինև 1986 թ.)[2] | ||
Փոստային դասիչ | 255614 | ||
Ավտոմոբիլային կոդ | AI / 10 | ||
Պաշտոնական կայք | pripyat.com | ||
| |||
Փակել
Հիմնադրվել է 1970 թվականի Փետրվարի 4-ին։ Կառուցվել է որպես Չեռնոբիլի ատոմակայանում աշխատողների և նրանց ընտանիքների համար նախատեսված ապրելավայր[3]։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1979 թվականին՝ ունենալով մոտ 49 000 բնակչություն։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ օր անց՝ 1986 թվականի ապրիլի 27-ին, Պրիպյատի բնակչությունը ենթարկվել է զանգվածային տարհանման՝ ստեղծված վտանգավոր ռադիացիոն դաշտի պատճառով։ Քաղաքն անմարդաբնակ է մինչ օրս։