Պրոսկինիսիս (երկրպագություն)
երկրպագություն աստվածների և մարդկանց նկատմամբ պարսիկների շրջանում / From Wikipedia, the free encyclopedia
Պրոսկինիսիս (հուն.` προσκύνησις, proskýnēsis - /ˌprɒskᵻˈniːsɪs/), աստվածների և մարդկանց նկատմամբ հարգանքի հանդիսավոր ժեստ։
Աքեմենյան Պարսկաստանում (իբադաթ (ibādat) արաբերեն` عِبَادَة, գետնատարած խոնարհվել) մարդը բերանքս ի վայր փռվում և համբուրում էր գետինը կամ հարգված անձի վերին կամ ստորին վերջույթները։
Պրոսկինիսիսը (լատ.` adōrātiō ) Հին Հունաստանի և Հին Հռոմի մշակույթում կրոնական ծեսերից էր, որը կրում էր մեկ ոտքը ծնկած հարգանքի տուրք և խոնարհում ցուցադրելու իմաստը[1]։
Բյուզանդական ծիսակարգում դա աղաչանքի կամ ակնածանքի կանոնակարգային ժեստ էր։ Ֆիզիկական գործողությունը կարող էր լիմել սկսած լրիվ գետնատարած խոնարհումից մինչև ծնկաչոք խոնարհում, խոնարհում կամ պարզ ողջույն, որը պայմանավորված էր խոնահվողի և խոնարհման արժանացողի սոցիալական դիրքից ըստ հիերարխիկ կարգի (տաքսիս)[2]։