From Wikipedia, the free encyclopedia
Պրոտոռենեսանս (от հին հունարեն՝ πρῶτος - «առաջին» և ֆր.՝ Renaissance - «վերածնունդ»), նախավերածնունդ, իտալական մշակույթի պատմության փուլ, որը շատ բանով հող է նախապատրաստել Վերածննդի արվեստի համար։
«Պրոտոռենեսանս» տերմինն առաջին անգամ կիրառել է շվեյցարական պատմաբան Յամիս Բուրքհարդը։ Պրոտոռենեսանսը վերելք է ապրել 13-14-րդ դարերում։ Պրոտոռենեսանաի արվեստին բնորոշ են դարձել իրականության զգայական-դիտողական արտացոլման միտումը, աշխարհիկ նախասկիզբը և անտիկ արվեստի նկատմամբ սուր հետաքրքրությունը։ Պրոտոռենեսանսի ճարտարապետները (Առնոլդո դի Կամբիո և ուրիշներ) գոթական ոճի ծավալներին հաղորդել են հավասարակշռվածություն և հանդարտություն։
Պրոտոռենեսանսի քանդակագործությանը ներհատուկ են քանդակների զորեղությունը, ուշ անտիկ շրջանի արվեստի ազդեցությունը (Նիկոլո Պիզանո և ուրիշներ), գեղանկարիչները (հռոմեացի Կավալլինին և հատկապես ֆլորենտացի Ջոտտոն) ձգտել են ձևերի առանձնահատուկ շոշափելիության և նյութական համոզչության։
Համանման երևույթները (կերպարների զգայական ճշմարտանմանության ուժեղացում) նկատելի են նաև այդ շրջանի իտալերեն գրականությունում («դոլչե ստիլ նուովո» դպրոցի պոեզիան, Դանթե)։ Նախավերածննդյան միտումները ընկալել են Վաղ Վերածննդի արվեստագետները (Ֆ․ Բրունելեսկի, Դոնատելլո, Մազաչչո)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 448)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.