From Wikipedia, the free encyclopedia
Ջաբարի Ալի Պարկեր (անգլ.` Jabari Ali Parker, ծնվ.` մարտի 15, 1995 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Ջաբարի Պարկեր Jabari Parker | ||
Ակումբ | Միլուոքի Բաքս | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ Թեթև հարձակվող | |
Համար | № 12 | |
Ի ծնե տրված անունը | Ջաբարի Ալի Պարկեր Jabari Ali Parker | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 15, 1995 (29 տարեկան) | |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 116 կգ | |
Դպրոց | Սիմեոն (Չիկագո, Իլինոյս) | |
համալսարան | Դյուկի համալսարան (2013–2014) | |
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Միլուոքի Բաքս | |
Կարիերայի պատմություն | ||
Միլուոքի Բաքս (2014-2018) Չիկագո Բուլս (2018–2019) Վաշինգտոն Վիզարդս (2019) Ատլանտա Հոքս (2019–2020) Սակրամենտո Քինգս (2020–2021) Բոստոն Սելտիքս (2021–2022) | ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
ՖԻԲԱ Մ-16 աշխարհի առաջնություն Ոսկի — Մեքսիկա 2011 ՖԻԲԱ Մ-17 աշխարհի առաջնություն Ոսկի — Լիտվա 2012 |
Ծնվել է Չիկագոյում (Իլինոյս նահանգ)։ Հանդես է եկել Չիկագոյի Սիմեոնի ակադեմիայի բասկետբոլային թիմում, որի կազմում չորս անգամ անընդմեջ դարձել է նահանգային չեմպիոն։ Մեկ ուսումնական տարի (2013–2014) հանդես է եկել Դյուկի համալսարանի «Բլյու Դևիլս» ակումբում։ Համալսարանում անցկացրած ժամանակահատվածում ընդգրկվել է մի շարք խորհրդանշական հավաքականների կազմում։
Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ «Միլուոքի Բաքսի» կողմից։
Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 16 և մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնություններին՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականը և նվաճելով ոսկե մեդալներ։
Պարկերի հայրը՝ Սոնի Պարկերը, ժամանակին հանդես է եկել NBA-ում[1]` ողջ մասնագիտական կարիերան (1976–1982) անցկացնելով «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։
Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու գործող անդամ է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.