Ջալալաբադ
From Wikipedia, the free encyclopedia
Ջալալաբադ (փուշթու/դարի լեզվով՝ جلالآباد), Աֆղանստանի թվով 5-րդ մեծ քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 356274 մարդ[1], երկրի արևելյան մասում գտնվող Նանգարհար գավառի կենտրոնն է և մայրաքաղաք Քաբուլից հեռու է 130 կմ.: Ջալալաբադը գտնվում է Քաբուլ և Քունար գետերի միախառնման վայրում. Հինդուկուշի լեռների հարավային հրվանդանի վրա[2]։ Արևմուտքում Քաբուլի հետ կապված է մայրուղիներով, իսկ արևելքում՝ Փեշավար (Պակիստան) քաղաքի հետ՝ ներառյալ Խայբերի լեռնանցքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Ջալալաբադ | ||
Երկիր | Աֆղանստան | |
Մակերես | 122 կմ² | |
ԲԾՄ | 533 մետր | |
Բնակչություն | ▲263 312 մարդ (հունվարի 1, 2020) | |
| ||
Ջալալաբադը սոցիալական և առևտրային գործունեությամբ զբաղվելու առաջատար կենտրոններից է մոտիկության շնորհիվ։ Արդյունաբերության գերակշիռ ճյուղերն են թղթարտադրությունը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքը՝ նարինջը, լիմոնը, բրինձը, շաքարեղեգը՝ շնորհիվ տաք կլիմայի[3]։ Այստեղ է գտնվում Աֆղանստանի կրթական երկորդ ամենամեծ ինստիտուտը՝ Նանգարհարի համալսարանը։ Հարյուրամյակներ շարունակ քաղաքը հայտնի է եղել շնորհիվ աֆղան թագավորների[4], ինչպես նաև աֆղանական պոեզիայում դրա մշակութային նշանակության[5]։