From Wikipedia, the free encyclopedia
Ջակոմո Մեյերբեր (գերմաներեն՝ Giacomo Meyerbeer, ծննդյամբ՝ Յակոբ Լիբման Բեր, գերմաներեն՝ Jacob Liebmann Ber, սեպտեմբերի 5, 1791[2][3][4], Tasdorf, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 2, 1864[3][2], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5][4]), գերմանացի և ֆրանսիացի երգահան, «մեծ օպերա» (Grand Opera) ժանրի հիմնադիր։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «Ռոբերտ-սատանա» (Robert le Diable, 1831), «Հուգենոտներ» (Les Huguenots, 1836), «Մարգարե» (Le Prophète, 1849), «Դինորա» (Dinorah, 1859), «Աֆրիկուհի» (L’Africaine, 1864) օպերաները։
Ջակոմո Մեյերբեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Giacomo Meyerbeer |
Ի ծնե անուն | գերմ.՝ Jakob Liebmann Meyer Beer[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1791[2][3][4] Tasdorf, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Երկիր | Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 2, 1864[3][2] (72 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5][4] |
Գերեզման | Schönhauser Allee Jewish Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ինքնակենսագիր և երաժշտական ղեկավար |
Ամուսին | Minna Meyerbeer? |
Պարգևներ | |
Giacomo Meyerbeer Վիքիպահեստում |
Հրեա բանկիրի որդի։ Աշակերտել է Մուցիո Կլեմենտիին (դաշնամուր), Կ․ Ֆ․ Ցելտերին և Դ․ Ֆոգլերին (կոմպոզիցիա)։ 1816-1824 թվականներին ապրել է Իտալիայում, յուրացրել իտալական օպերայի սկզբունքները և տարբեր քաղաքներում բեմադրել նոր օպերաներ, որոնցից առավել հասունը՝ «Խաչակիրը Եգիպտոսում» (1824)։
1827-1842 թվականներին ապրել է Ֆրանսիայում, որտեղ աննախընթաց հաջողություն են գտել նրա «Ռոբերտ Սատանա» (1830, բեմադրվել է 1831) և համաշխարհային հռչակ վայելող «Հուգենոտներ» (1835, բեմադրվել է 1836) օպերաները։
1842-1846 թվականներին Բեռլինում վարել է գեներալ-մուզիկ-տնօրենի (գլխավոր դիրիժոր) պաշտոնը։ 1856 թվականին վերադարձել է Փարիզ, ուր բեմադրվել են նրա «Մարգարե» (1849), «Պլոյերմելյան ներում» («Դինորահ», 1859), «Աֆրիկուհի» («Վասկո դա Դամա», բեմ․ ետմահու, 1885) և այլ օպերաներ։ Զարգացնելով «մեծ օպերայի» ավանդույթները Մեյերբերը լիբրետիստ Էժեն Սկրիբի հետ ստեղծել է մոնումենտալ ներկայացումներ՝ կոնտրաստային դրամատուրգիայով, մասսայական ճոխ տեսարաններով, շքեղ ձևավորմամբ, որոնց բարդ սյուժեներում, իբրև կանոն, միահյուսվում են պաամա-սոցիալական և անձնական դրամայի գծեր։ Չնայած խոցելի կողմերին (պատմական անցքերի վիճելի մեկնաբանում, ոճի որոշ էկլեկաիկություն, վիրտուոզային և բեմադրական էֆեկտների չարաշահում), Մեյերբերի երկերը (շուրջ 16 օպերա) վոկալ, անսամբլային, խմբերգային և բալետային համարների բազմազան օգտագործման, մելոդիկայի ու հարմոնիայի արտահայտչականության և վառ գործի քավորման շնորհիվ զգալիորեն հարստացրին 19-րդ դարի ռոմանտիկական օպերան։
Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1943 թվականին բեմադրվել է «Հուգենոտներ» օպերան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.