Ջանեթ Ջեքսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջանեթ Դամիթա Ջո Ջեքսոն (անգլ.՝ Janet Damita Jo Jackson, մայիսի 16, 1966(1966-05-16)[1][2][3][…], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկյան երգչուհի, երգահան, պրոդյուսեր, պարուհի և դերասանուհի։ Ծնվել է Գերի քաղաքում, մեծացել է Լոս Անջելեսում։ Ջանեթը Ջեքսոնների ընտանիքում տարիքով ամենափոքրն է։ Առաջին անգամ հայտնվել է բեմում 7 տարեկան հասակում, 1976 թվականին նկարահանվել է «The Jacksons» սերիալում։ Մինչ 1980-ականների սկիզբը նկարահվել է սերիալներում, որոնց թվում էին «Good Times»-ը և «Diff’erent Strokes»
Ջանեթ Ջեքսոն / Janet Jackson | |
---|---|
Ջանեթը 2006 թվականին '20 Y.O.' ալբոմի թողարկման կապակցությամբ տրված ամալո ասուլիսին | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Janet Jackson |
Ի ծնե անուն | Janet Damita Jo Jackson |
Ծնվել է | մայիսի 16, 1966(1966-05-16)[1][2][3][…] (57 տարեկան) Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ժամանակակից R&B և փոփ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, պարուհի, երաժիշտ, գրող, պարուսույց, մոդել, թատրոնի դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, նորաձևության դիզայներ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 1982–այժմ |
Լեյբլ | Island Records, A&M Records, Virgin Records, Rhythm Nation? և Մերկուրի Ռեքորդս |
Կապված | The Jackson 5, Ջիմմի Ջիմ և Թերրի Լյուիս, Մայքլ Ջեքսոն |
Ամուսին | Wissam Al Mana? |
Պարգևներ | |
Կայք | janetjackson.com janetjackson.com |
Janet Jackson Վիքիպահեստում |
16 տարեկանում պայմանագիր է կնքել «A&M» ձայնագրող լեյբլ, որը և թողարկել է նույնանուն ալբոմը 1982 թվականին։ Ջանեթին քննադատում էին, իր «համեստ» ձայնային տվյալների և «աստղային ընտանիքի» համար։ Սակայն նա շարունակեց աշխատել իր թվով երրորդ՝ 'Control, ալբոմի վրա և պրոդյուսերական դուետ «Jimmy Jam and Terry Lewis»-ի հետ, որը ճանաչում բերեց իրեն և դարձրեց «MTV»-ի կուռք։ Իր հաջորդ՝ «Janet Jackson's Rhythm Nation 1814», ալբոմը դարձավ շատ հաջողակ։ Բոլոր 7 սինգները հայտնվեցին «Billboard Hot 100»-ի առաջին հնգյակում, իսկ սկավառակը դարձավ 1990 թվականին ամենավաճառվողը ԱՄՆ-ում։ Համաշխարհային վաճառքը գերազանցեց 14 միլիոն օրինակ։
1991 թ. Ջեկսոնը ստորագրում է բազմամիլիոնանոց պայմանագիր Virgin Records–ի հետ, դրանով իսկ դառնալով աշխարհում ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը։ Իր առաջին ալբոմը այդ լեյբլում՝ «janet.», փոխեց իր իմիջը և սևեռեց ուշադրությունը դեպի իր սեքս սիմվոլ լինելուն[4]։ 1993 թ. նա նկարահանվել է «Պոետիկ Ջաստիս» ֆիլմում։ Տասնամյակի ավարտին Ջեքսոնը ճանաչվել է 190-ականների երկրորդ ամենահաջողակ երգչուհին։ «All for You»-ն դարձավ երգչուհու 5-րդ ալբոմը, որը մեկնարկեց Billboard 200–ի առաջին հորիզոնականում։ 2007 թվականին Ջանեթը թողարկեց Discipline ձայնասկավառակը։
Վաճառելով ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, Billboard ամսագրի տվյալներով Ջանեթը դասվեց ժամանակակից փոփ երաժշտության ամենավաճառվող երգիչների ցանկին։ Ամերիկյան ձայնագրող ընկերությունների ասոցիացիան ըստ վաճառված ալբոմների քանակն իրեն դասել է 11-րդ հորիզոնական