From Wikipedia, the free encyclopedia
Ջանիբեկ Սերոբի Հայրապետյան (հունիսի 19, 1982, Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 2018 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններում եղել է ԲՀԿ-ի ցուցակի 75-րդ համարը[1]։
Ջանիբեկ Հայրապետյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Բարգավաճ Հայաստան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ | |
Ծննդյան օր | հունիսի 19, 1982 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծնվել է 1982 թվականին Զովունի գյուղում։ 1989-1999 թվականներին սովորել և ավարտել է Զովունու միջնակարգ դպրոցը։ 1999 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան՝ «Փոխադրամիջոցների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ՃՏ երթևեկության կազմակերպումը» բաժնում։ 2000-2002 թվականներին ծառայել է ազգային բանակում։ Այնուհետև ուսումը շարունակել և համատեղ աշխատել է «Մետաղամանեղեն» ԳՆ-ում որպես մեխանիկ։ 2007 թվականին ավարտել է ագրարային համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագետի որակավորում։
2007 թվականին աշխատել է «Մետաղամանեղեն» ԳՆ-ում որպես գլխավոր մեխանիկ, այնուհետև 2012 թվականից որպես փոխտնօրեն։ 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է Զովունի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում[2]։ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև պատգամավորի պաշտոն ստանձնելը աշխատել է Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում[3]։ 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրական տարածքից Բարգավաճ Հայաստան կուսակցությունից[4]։ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[5]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.