Ջավախեցի
հայ արձակագիր / From Wikipedia, the free encyclopedia
Ջավախեցի, Ղազարոս Սուքիասի Տեր-Գրիգորյան (1874, Գանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գյուղագիր, ուսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, մտավորական, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Արագ փաստեր Ջավախեցի, Ծնվել է ...
Ջավախեցի | |
---|---|
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Գանձա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1937 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Գրական անուն | Ջավախեցի, Ես – եմ, Ջավ․ |
Մասնագիտություն | արձակագիր, գյուղագիր, ուսուցիչ, թղթակից |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի Ներսիսյան դպրոց |
Ազգականներ | Վահան Տերյան |
Փակել
Վահան Տերյանի ավագ եղբայրը[1]։
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, զբաղվել ուսուցչությամբ։ 1900 թվականից հանդես է եկել «Մշակ»-ում («Գյուղացու ցավերից» հոդվածաշարը և այլն)։ Լույս են տեսել «Ջավախքի աղետը» (1900), «Կրակը» (1903), «Պատկերներ» (գիրք 1-2, 1905, 1930) պատմվածքների գրքույկները։ Ջավախեցու արձակը ներկայացնում է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հայ գյուղաշխարհի սոցիալական կյանքը[2]։