From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բոսուել (անգլ.՝ James Boswell, հոկտեմբերի 29, 1740[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2][3] - մայիսի 19, 1795[1][5][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), շոտլանդացի գրող և մեմուարիստ (հուշավիպագիր)։ Նրան հռչակ է բերել «Սամյուել Ջոնսոնի կյանքը» (1791 թվական) երկհատորյա գիրքը, որը հաճախ անվանել են անգլերենով գրված մեծագույն կենսագրություն։
Ջեյմս Բոսուել անգլ.՝ James Boswell | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1740[1][2][3] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2][3] |
Վախճանվել է | մայիսի 19, 1795[1][5][6][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] |
Մասնագիտություն | օրագրի հեղինակ, գրող, փաստաբան և կենսագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան[4], Գլազգոյի համալսարան և Ուտրեխտի համալսարան[4] |
Ուշագրավ աշխատանքներ | The Life of Samuel Johnson? |
Աշխատավայր | Էդինբուրգի համալսարան |
Ամուսին | Margaret Boswell?[7] |
Զավակներ | James Boswell?[7], Veronica Boswell?[6][7], Euphemia Boswell?[6][7], Sir Alexander Boswell, 1st Baronet?[6][7], Elizabeth Boswell?[6][7], Sally Boswell?[7] և Charles Boswell?[7] |
James Boswell Վիքիպահեստում |
Հայրը դատավոր էր, դաժան կալվինական։ Նա սովորել է Էդինբուրգի համալսարանում, այնուհետև՝ Գլազգոյում, որտեղ նրան դասավանդող ուսուցիչների շարքում է եղել Ադամ Սմիթը։ Անցել է կաթոլիկության, ընդունել վանականություն։ Իմանալով այդ մասին՝ հայրը զրկել է որդուն ունեցվածքից, ոտքը կտրել տնից։
Բոսուելը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իրեն դրսևորել է որպես կերուխում սիրողի և հարբեցողի։ Նա կարճ ժամանակով մտերմացել է Գարրիկի, Գոլդսմիթի, Բյորկի, Ռեյնոլդսի, Ջոնսոնի հետ, դարձել նրանց «Ակումբի» անդամ։ Բոսուելը եղել է «Կիլուինինգ» մայրական օթյակի անդամ[8][9]։
1768 թվականին նա նախաձեռնել է ճանապարհորդել Եվրոպայով, այցելել Վոլտերին և Ժան–Ժակ Ռուսոյին։ Վերջինիս հանձնարարությամբ ուղևորվել է Կորսիկա, որտեղ ծանոթացել է առաջին ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Պասկուալ Պաուլիի հետ։ Գրել է «Զեկույց Կորսիկայի մասին» (1768 թվական) ստեղծագործությունը, որը եվրոպական բեսթսելեր է դարձել, վաճառվել արագ և մեծ տպաքանակով։
1920 թվականին գտնվել և 1950 թվականին հրատարակվել է Բոսուելի պատանեկան օրագիրը, որը նա տարել է 1762–1763 թվականներին՝ առաջին անգամ Լոնդոն այցելած և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելու ժամանակ։ Այդ հրատարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել և ստիպել գրականագետներին բացահայտել Բոսուելին՝ որպես օրագրային արձակի փայլուն վարպետի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բոսուել» հոդվածին։ |
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.