Ջեյմս Բրայեն Քոմի
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բրայեն Քոմի կրտսեր (դեկտեմբերի 14, 1960(1960-12-14)[1][2][3], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), Ամերիկացի իրավաբան։ 2013 թվականից մինչև 2017 թվականի մայիսը եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) յոթերորդ տնօրենը[6]։ Քոմին իր չափահաս կյանքի մեծ մասը գրանցված հանրապետական էր. սակայն, 2016- թվականին նա ներկայացել է որպես անկուսակցական[7]։
Ջեյմս Բրայեն Քոմի անգլ.՝ James Brien Comey, Jr. | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1960(1960-12-14)[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ[5], Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց[5] և Northern Highlands Regional High School? |
Մասնագիտություն | փաստաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և իրավաբան |
Աշխատավայր | Ռիչմոնդի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն, United States Attorney for the Southern District of New York? և United States Deputy Attorney General? |
Ստորագրություն | |
James Comey Վիքիպահեստում |
Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ Քոմին 2002 թվականի հունվարից մինչև 2003 թվականի դեկտեմբերն Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազն էր, իսկ ավելի ուշ, 2003 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի տեղակալը։ 2005 թվականի օգոստոսին Քոմին լքել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը՝ դառնալով Lockheed Martin ռեակտորի ավագ փոխնախագահ՝ որպես գլխավոր խորհրդական[8]։ 2010 թվականին նա դարձել է «Bridgewater Associates»-ի գլխավոր խորհրդական։ 2013 թվականի սկզբին հեռացել է Բրիջուոթերից՝ դառնալով Կոլումբիայի իրավաբանական դպրոցի ավագ գիտաշխատող և Հերտոգի ազգային անվտանգության իրավունքի գծով անդամ։ Քոմին HSBC Holdings-ի տնօրենների խորհրդում աշխատել է մինչև 2013 թվականի հուլիսը[6]։
2013 թվականի սեպտեմբերին նախագահ Բարաք Օբաման Քոմիին նշանակել է որպես ՀԴԲ տնօրեն[9]։ Այս պաշտոնում նրա պարտականություննորից մեկը Հիլլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների հետաքննությունը վերսկսելն է եղել։ Նրա դերը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում խիստ հակասական է եղել[10]։ Որոշ վերլուծաբաններ և Քլինթոնի որոշ կողմնակիցներ պնդել են, որ 2016 թվականի ընտրություններից անմիջապես առաջ նրա որոշումները կարող էին Հիլարի Քլինթոնին դարձնել նախագահության արժանի հավակնորդ[11], մասնավորապես՝ ընտրություններից երկու շաբաթ առաջ նրա էլեկտրոնային նամակների հետաքննությունը վերսկսելու որոշումը[12][13][14]։ 2018 թվականի հունիսի 14-ին ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցը հրապարակել է իր զեկույցը ՀԴԲ-ի կողմից Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետաքննության վերաբերյալ, որը քննադատում էր Քոմիի գործողությունները 2016 թվականի ընտրությունների ժամանակ[15]։
Նախագահ Դոնալդ Թրամփը Քոմիին պաշտոնանկ է արե 2017 թվականի մայիսի 9-ին[16][17][18]։ Թրամփի և Սպիտակ տան հայտարարությունները նշում էին, որ Քոմին հեռացվել է աշխատանքից որպիսի Թրամփի վրա «ճնշումը» Ռուսաստանի հետաքննության պատճառով[19][20][21]։ Ավելի ուշ այդ ամիս Քոմին կազմակերպել է, որ ընկերը մամուլում մի հուշագրի մասին բարձրաձային, որը նա գրել էր 2017 թվականի փետրվարի 14-ին նախագահի հետ առանձնազրույցից հետո։ Այնտեղ նշվում է, որ Թրամփը խնդրել է նրան դադարեցնել ՀԴԲ-ի հետաքննությունն ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ:Պաշտոնանկությունը, Թրամփի հետ հանդիպումները մանրամասն նկարագրող տարբեր հուշագրեր և Քոմիի հետագա ցուցմունքները Կոնգրեսում նույն տարվա հունիսին որոշ մեկնաբանների կողմից մեկնաբանվել են որպես նախագահի կողմից արդարադատությանը խոչընդոտելու ապացույց և դարձան Մյուլլերի հետաքննության մաս[22]։ Սրանից հետո գլխավոր տեսուչ Հորովիցը պարզել է, որ Քոմին խախտում է ՀԴԲ քաղաքականությունը հուշագրերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ավելացվել է, որ «ոչ մի ապացույց չկա, որ Քոմին կամ նրա փաստաբանները հրապարակել ու լրատվամիջոցների անդամներին հայտնել են որևէ գաղտնի տեղեկատվություն, որը պարունակվում է որևէ հուշագրում»։ Արդարադատության նախարարությունը հրաժարվել է քրեական պատասխանատվության ենթարկել Քոմիին[23]։ 2019 թվականի օգոստոսին Գլխավոր տեսուչի գրասենյակը պարզել է, որ Քոմիի հաղորդագրությունների պահպանումը, մշակումը և տարածումը խախտում է DOJ-ի, ՀԴԲ-ինքաղաքականությունը և ՀԴԲ աշխատանքային պայմանագիրը[24]։ 2019 թվականի դեկտեմբերին Հորովիցը հրապարակեց զեկույց, որտեղ չի գտնվել Քոմիի կամ ՀԴԲ-ի այլ պաշտոնյաների կողմից Թրամփի դեմ ուղղված քաղաքական կողմնակալություն[25]։