բելգիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Էնսոր (անգլ.՝ James Sidney Edouard, Baron Ensor, ապրիլի 13, 1860[1][2][3][…], Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] - նոյեմբերի 19, 1949[4][1][2][…], Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6]), բելգիացի նկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ։
Ջեյմս Էնսոր անգլ.՝ James Sidney Edouard baron Ensor | |
---|---|
Ի ծնե | հոլ.՝ James Sidney Edouard Ensor |
Ծնվել է | ապրիլի 13, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1949[4][1][2][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] |
Ազգություն | Բելգիացի |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[7] |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, վիզուալ արտիստ, արվեստագետ և հեղինակ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ[8][5] |
Ժանր | քրիստոնեական արվեստ[5], նատյուրմորտ[5], կենցաղային ժանր[5], դիմապատկեր[5] և քաղաքային բնանկար[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Au conservatoire?, The Lady in Distress?, Christ's Entry Into Brussels in 1889?[7] և The Intrigue (Ensor)? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ընկերություն ХХ[7], Kunst van Heden? և Vie et Lumière?[5] |
James Ensor Վիքիպահեստում |
Ծնվել է նավահանգստային Օստենդ քաղաքում։ Հայրը, ով ծագումով անգլիացի էր, ուներ էկզոտիկ ապրանքների (զանազան հուշանվերներ, պարահանդեսային դիմակներ, ծովախեցիներ) կրպակ։ Ջեյմս Էնսորը 15 տարեկանից թողել է դպրոցը և կիրառական արվեստի դասեր վերցրել։ Այնուհետև սովորել է Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում (1877-1880), որտեղ նրա համադասարանցին է եղել բելգիացի նկարիչ, արվեստագետ Ֆեռնան Կնոպֆը։
Ուսումնառության ավարտից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ վարել է մոր կրպակի գործերը` միաժամանակ շարունակելով զբաղվել գեղանկարչությամբ։ Դարձել է բրյուսելյան «XX-ի ընկերություն» խմբի հիմնադիրը, եղել «Ժամանակակից արվեստ» անտվերպենյան ընկերության անդամ։ 1929 թվականին Բրյուսելում ունեցած մեծ ռետրոցուցահանդեսից հետո ստացել է բարոնի տիտղոս։
Էնսորը հայտնի է որպես գեղանկարիչ, սակայն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել օֆորտի հանդեպ։ Էնսորի գծանկարներն առանձնանում են հիասքանչ պատկերներով ու առանձնատիպ դրոշմով։
Նկարիչը կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1883 թվականին նա հրաժարվել է իմպրեսիոնիստական ոճից և կենցաղային թեմաներից։ Խորհրդապաշտական թեմաներին անցումը ժամանակակիցների կողմից այնքան էլ լավ չի ընդունվել։ Նա ավելի շատ հիշվել է իր էքսցենտրիկ, արտահայտիչ կերպարներով` գանգեր, կմախքներ, ինքնադիմանկարներ, տառապող Հիսուս։ Նրանցից շատերը ծնողների հուշանվերների խանութի հիշողությունների ծնունդ են։ Լավագույն նկարները ստեղծվել են 1885-1891 թվականներին։
Ուշացած ճանաչման է հասել։ Էնսորին համարում են սյուրռեալիզմի և ժամանակակից ֆանտաստիկ արվեստի նախակարապետ։
Էնսորը պատկերված է 1974 թվականի բելգիական նամականիշերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.