Ջեյմս Մաքսվել
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Քլերկ Մաքսվել (անգլ.՝ James Clerk Maxwell, հունիսի 13, 1831(1831-06-13)[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[4][2] - նոյեմբերի 5, 1879(1879-11-05)[1][2][3][…], Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն[4]), 19-րդ դարի բրիտանացի (ծագումով՝ շոտլանդացի) ֆիզիկոս, մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1861)։ Մաքսվելը համարվում է ժամանակակից դասական էլեկտրադինամիկայի (Մաքսվելի հավասարումներ) հիմնադիրը, ֆիզիկա է ներմուծել խոտորման հոսանքի և էլեկտրամագնիսական դաշտի գաղափարները, իր տեսությունից ստացել է մի շարք հետևություններ (կանխատեսել է էլեկտրամագնիսական ճառագայթումը, լույսի էլեկտրամագնիսական բնույթը, լույսի ճնշումը և այլն)։ Գազերի կինետիկ տեսության հիմնադիրն է (պարզել է գազի մոլեկուլների բաշխումն ըստ արագությունների)։ Եղել է առաջիններից մեկը, ով ֆիզիկայում կիրառել է վիճակագրական մոտեցումները, ցույց է տվել ջերմադինամիկայի երկրորդ օրենքի վիճակագրական բնույթը (Մաքսվելի դեմոն), մոլեկուլային ֆիզիկայում և ջերմադինամիկայում ստացել է մի շարք կարևոր արդյունքներ (Մաքսվելի ջերմադինամիկական առնչությունները, հեղուկ-գազ ագրեգատային վիճակների անցման կանոնը և այլն)։ Գույնի քանակական տեսության առաջատարն է, գունավոր լուսանկարչության եռագույն սկզբունքի հեղինակը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսվել (այլ կիրառումներ)
Մաքսվելի կատարել է հետազոտություններ մեխանիկայում (լուսաառաձգականություն, Մաքսվելի թեորեմն առաձգականության տեսության մեջ, շարժման կայունությանը նվիրված աշխատանքները, Սատուրնի օղակների հավասարակշռության վերլուծությունը), աշխատանքներ օպտիկայի, մաթեմատիկայի վերաբերյալ։ Նա հրատարակման է նախապատրաստել Հենրի Կավենդիշի ձեռագրերը, բավականին ժամանակ է հատկացրել գիտության հանրամատչելիացմանը, հորինել մի շարք գիտասարքեր։