Ջեյմս Նեյսմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Նեյսմիթ (նոյեմբերի 6, 1861(1861-11-06)[2][3], Almonte, Mississippi Mills, Lanark County, Օնտարիո, Կանադա - նոյեմբերի 28, 1939(1939-11-28)[2], Կասաբլանկա, Մարոկկո), կանադա-ամերիկացի մարմնակրթության ուսուցիչ, բժիշկ, հոգևորական, մարզիչ և նորարար։ Կանադայից Մասաչուսեթս՝ Սփրինգֆիլդ, մեկնելուց հետո նա ստեղծում է բասկետբոլ խաղը, գրում բասկետբոլի հիմնական կանոնների ձեռնարկը, ապա Կանզասի համալսարանի համար բասկետբոլի ծրագիրը։ Նեյսմիթը հասցնում է տեսնել, թե ինչպես է բասկետբոլը ընդունվում որպես Օլիմպիական ցուցադրական մարզաձև, ապա 1936 թվականին պաշտոնապես ներառվում Բեռլինում կայացած ամառային Օլիմպիական խաղերում։ Բացի այդ Նեյսմիթը տեսնում է 1938 թվականին Ազգային հրավերք մրցաշարի (NIT) և 1939 թվականին Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի մրցաշարի (NCAA Tournament) ծնունդը։
Ջեյմս Նեյսմիթ անգլ.՝ James Naismith[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1861(1861-11-06)[2][3] |
Ծննդավայր | Almonte, Mississippi Mills, Lanark County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | նոյեմբերի 28, 1939(1939-11-28)[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Կասաբլանկա, Մարոկկո |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան, Springfield College? և Almonte and District High School? |
Մասնագիտություն | գյուտարար, բասկետբոլի մարզիչ, գրող, հոգևորական, բժիշկ, head coach և բասկետբոլիստ |
Աշխատավայր | ՄաքԳիլի համալսարան և Կանզասի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
James Naismith Վիքիպահեստում |
Ծնվելով և ապրելով Օնտարիո նահանգի Ալմոնտե քաղաքից ոչ հեռու գտնվող ֆերմայում՝ սովորում, ապա մարմնակրթություն է դասավանդում Մոնրեալ քաղաքի Մակհիլի համալսարանում, ինչից հետո տեղափոխվելով ԱՄՆ ստեղծում է բասկետբոլ խաղը։ Հայտնագործությունից 7 տարի անց, 1898 թվականին, Դենվեր քաղաքում ստանում է բժշկական աստիճան։ Այնուհետև Կանզասի համալսարանում ստանձնում է «Կանզաս Ջեյհոքս» (Kansas Jayhawks) թիմի սպորտային ղեկավարի և մարզիչի պաշտոնը, զուգահեռ մարզելով Ֆորեստ «Ֆոգ» Ալենին, ով հետագայում փոխարինում է նրան այդ պաշտոնում։ Ֆոգ Ալենը ղեկավարում է թիմը 39 մրցաշրջանների ընթացքում՝ դառնալով լեգենդներ Ադոլֆ Ռուփի և Դին Սմիթի մարզիչը։