Ջեյմս Ֆրանկ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ֆրանկ (գերմ.՝ James Franck, օգոստոսի 26, 1882(1882-08-26)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 21, 1964(1964-05-21)[4][1][2][…], Գյոթինգեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս։
1921—1934 թվականներին՝ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Իշխանությունը ֆաշիստներին անցնելուց հետո հեռացել է Գերմանիայից։ 1934-1935 թվականներին աշխատել է Կոպենհագենում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ 1935-1938 թվականներին՝ Ջոնս Հոփկինսի (Բալթիմոր), 1938-1947 թվականներին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։
Աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային, մոլեկուլային սպեկտրոսկոպիային, ֆոտոսինթեզին։ 1913 թվականին, Գուստավ Հերցի հետ համաաեղ, փորձերով հետազոտել է էլեկտրոնների հարվածներով սնդիկի ատոմների գրգռման և իոնացման երևույթը (Ֆրանկ-Հերցի փորձ)։ Այդ հետազոտությունը (Նոբելյան մրցանակ, 1925) դարձել է ատոմների էներգիայի ընդհատուն մակարդակների գոյության ապացույց և հաստատել Բորի ատոմի տեսությունը։ Ձևակերպել է այսպես կոչված, Ֆրանկ-Կոնդոնի սկզբունքը (ատոմների հարաբերական դիրքի և արագությունների պահպանումը մոլեկուլների էլեկտրոնային անցումների դեպքում)։ 1945 թվականին հանդես է եկել ատոմային ռումբի օգտագործման դեմ։
Եղել է մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների, այդ թվում նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1964)։
- Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- Франк Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- Notable Names Database — 2002.
- Mathematics Genealogy Project — 1997.
- Mathematics Genealogy Project — 1997.
- Mathematics Genealogy Project — 1997.
- List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 128.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |