Ջեյսոն Մրազ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյսոն Մրազ (անգլ.՝ Jason Mraz, հունիսի 23, 1977(1977-06-23)[1], Mechanicsville, Hanover County, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, ստեղծագործում է բազմաթիվ ժանրերով, փոփ, ռոք, ֆոլկ, ջազ, քանթրի և հիփ-հոփ։ Ծնվել և մեծացել է Վիրջինիայում։
Ջեյսոն Մրազ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jason Mraz |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jason Thomas Mraz |
Ծնվել է | հունիսի 23, 1977(1977-06-23)[1] (46 տարեկան) Mechanicsville, Hanover County, Վիրջինիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ-ռոք, փոփ, ռոք, ռեգգի, ֆոլկ, ջազ, քանթրի և հիփ-հոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Atlantic (2005-present), Elektra(2002–2005) |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ, Mechanicsville High School? և School of the Performing Arts in the Richmond Community? |
Պարգևներ | |
Կայք | jasonmraz.com |
Ստորագրություն | |
Jason Mraz Վիքիպահեստում |
Ջեյսոնը ծնվել է 1977 թվականի հունիսի 23-ին Ռիչմոնդ արվարձանում (Վիրջինիա, ԱՄՆ)։ Նա ունի չեխական արմատներ (նրա պապը Չեխիայից գաղթել է ԱՄՆ)։ Մրազ ազգանունը չեխերենից թարգմանաբար նշանակում է «սաստիկ ցուրտ»։
Դպրոցն ավարտելուց հետո Մրազը սովորել է երգի թատրոնում՝ Ամերկյան Ակադեմիայի Երաժշտական և Դրամատիկակական արվեստում, որը գտնվում էր Նյու-Յորքում։
2002 թվականին ստորագրել է պայմանագիր Elektra-ի հետ և իր պրոդյուսեր Ջոն Ալագիայի հետ թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ Waiting for My Rocket, որը 2004 թվականի հուլիսին դարձավ պլատինե (վաճառվել է ավելի քան մեկ միլիոն պատճեն)
2005 թվականին հրապարակեց երկրորդ ալբոմը Mr. A-Z, որը Ջեյսոնին մեծ հաջողություն բերեց։ Ալբոմը բրավեց 5-րդ տեղը Billboard Top 200-ի աղյուսակում և Ամերիկայում վաճառվեց ավելի քան 100 հազար պատճեն։
2008 թվականին Մրազը թողարկեց իր երրորդ ստուդիական ալբոմը՝ We Sing. We Dance. We Steal Things, պրոդյուսեր Սթիվ Լիլիվայտի հետ (դրանից հետո ստացել է Գրեմմի Տարվա Պրոդյուսեր անվանակարգում)։ Ալբոմը գրավեց երրորդ հորիզոնականը Billboard Top 200-ի աղյուսակում։
2008 թվականին I'm Yours երգը ստացավ Տարվա Երգ և Լավագույն տղամարդկային վոկալային փոփ կատարող անվանակարգերում, 51-րդ Գրեմմիի հանդիսավոր արարողության ժամանակ։ Իսկ We Sing. We Dance. We Steal Things ալբոմը անվանակարգվեց Լավագույն ալբոմի դիզայն։
2009 թվականին Ջեյսոնը հաղթեց 2 մրցանակ 52-րդ Գրեմմիի հանդիսավոր արարողության ժամանակ, Make It Mine երգը ստացավ մրցանակ Լավագույն տղամարդկային վոկալային կատարող անվանակարգում, իսկ Lucky երգը (ձայնագրել է դուետ Քոուլբի Քելեյի հետ)՝ Լավագույն համատեղ վոկալային կատարում անվանակարգում։
2012 թվականի մայիսին թողարկեց չորրորդ ստուդիական ալբոմը՝ Love is a four letter word։ 2014 թվականին հրապարակվելու է 5-րդ ստուդիական ալբոմը՝ Yes!(Raining Jane-ի հետ)։ 2014 թվականի մայիսի 18-ին կարող եք լսել նոր ալբոմի սինգլը, որը կոչվում է Love Someone։
Մրազը նշանված էր հայտնի հեղինակ-կատարող Tristan Prettyman-ի հետ։