From Wikipedia, the free encyclopedia
Ջեներալի Արենա կամ Ֆրանց Հոռ ստադիոն (Franz-Horr-Stadion), ֆուտբոլի խաղադաշտ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հարավային մասում։ 1973 թվականից ի վեր Վիեննայի Աուստրիա ֆուտբոլային ակումբի այսպես ասած՝ տնային մրցասպարեզն է։ Կառուցվել է 1925 թվականին՝ որպես չեխ ներգաղթյալների SK Slovan Vienna ակումբի տնային մարզադաշտ և նախատեսված է եղել 10,850 մարզասեր հանդիսականների համար[1]։ Այնուհետև վերանվանվել է այդ տարածքը գնած չեխական մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ České srdce ("Չեխական սիրտ") անունով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ չափով վնասվել է. չորս տրիբունաները հետագայում մի քանի անգամ վերակառուցվել են։ 1974 թվականին, երբ մահացել է Wiener Fußball-Verband-ի (Վիեննայի ֆուտբոլի ասոցիացիայի) նախագահ Ֆրանց Հոռը, մարզադաշտը նրա պատվին անվանակոչվել է Franz-Horr-Stadion:
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Վիեննա |
Երկիր | Ավստրիա |
Հիմնադրված | 1925 |
Բացված | 1925 |
Սեփականատեր | Վիեննա |
Գործաղեկավար | Ավստրիա |
Տարողություն | 17 656 |
Տնային թիմ | Աուստրիա Վիեննա |
Կայք | fk-austria.at/de |
Generali Arena Վիքիպահեստում |
Մրցասպարեզի վերջին խոշոր վերակառուցումը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ ամբողջովին նորացվել է արևելյան տրիբունան՝ դառնալով երկյարուս և ստանալով տեղաշարժվելու «ունակություն»։ Այդ նորարարություններից հետո մարզադաշտի նստատեղերի թիվը հասցվել է 17,656-ի։
2011 թվականի հունվարին մրցասպարեզը վերանվանվել է Generali Arena՝ ի պատիվ Վիեննայի «Աուստրիա» ֆուտբոլային ակումբի հովանավոր Assicurazioni Generali ապահովագրական ընկերությունների խմբի։ Քանի որ UEFA-ն չի ընդունում և չի ճանաչում մարզադաշտերը հովանավորների անուններով կոչելը, խաղադաշտը եվրոպական մրցախաղերի ժամանակ կոչում են "Austria Arena":
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.