Ջենիս Ջոպլին
From Wikipedia, the free encyclopedia
Ջենիս Լին Ջոպլին (անգլ.՝ Janis Lyn Joplin, հունվարի 19, 1943(1943-01-19)[4][5][3][…], Պորտ-Արտուր[6] - հոկտեմբերի 4, 1970(1970-10-04)[4][5][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երգչուհի, ով սկզբում ելույթ էր ունենում Big Brother and the Holding Company խմբի կազմում, իսկ հետո Kozmic Blues Band և Full Tilt Boogie Band խմբերում։ Ջոպլինը, ով հրապարակել է ընդամենը 4 ստուդիո ալբոմ (որոնցից մեկը հետմահու), համարվում է լավագույն սպիտակամորթ բլյուզ կատարողը[8] և ռոք երաժշտության պատմության լավագույն վոկալիստներից մեկը[9]։
Ջենիս Ջոպլին | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Janis Joplin[1][2][3] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Janis Lyn Joplin |
Ծնվել է | հունվարի 19, 1943(1943-01-19)[4][5][3][…] Պորտ-Արտուր[6] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1970(1970-10-04)[4][5][3][…] (27 տարեկան) Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Խաղաղ օվկիանոս և ծովում թաղված |
Ժանրեր | փսիխոդելիկ ռոք, բլյուզ, բլյուզ ռոք, սոուլ, acid rock?, հարդ ռոք, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և Քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ, Ակուստիկ կիթառ և վոկալ |
Լեյբլ | Columbia Records և Mainstream Records? |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Lamar University?, Kenmore West Senior High School? և Thomas Jefferson High School? |
Պարգևներ | |
Կայք | janisjoplin.com |
Ստորագրություն | |
Janis Joplin Վիքիպահեստում |
1995 թվականին Ջենիս Ջոպլինը հետմահու ներկայացվել է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահ, 2005-ին պարգևատրվել է Գրեմմիով՝ ակնառու հաջողություների համար, 2013 թվականին աստղ է ստացել Հոլիվուդյան «Փառքի ծառուղում»[10]։ Ջոպլինը 46-րդ հորիզոնականն է զբաղեցնում Rolling Stone (2004)[11] ամսագրի «Բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում և 28-րդ տեղը նույն ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչներ և երգչուհիներ» ցուցակում[12]։