Ջենիֆեր Էնիսթոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն (անգլ.՝ Jennifer Joanna Aniston, փետրվարի 11, 1969(1969-02-11)[1][2][3][…], Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1990-ականներին «Ընկերները» սիթքոմում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար, ինչի համար արժանացել է «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և «Կինոդերասանների գիլդիա»-ի մրցանակների։
Հետագայում Էնիսթոնը շարունակում է հոլիվուդյան հաջողակ դերասանուհու իր կարիերան։ Քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում ունեցած դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»։ Էնիսթոնի մասնակցությամբ ամենաեկամտաբեր ֆիլմերն են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացրու, որ իմ կինն ես», «Անտանելի տնօրենները» և այլն։ 2012 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։