Ջերի Ուեսթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջերի Ալան Ուեսթ (անգլ.՝ Jerry Alan West, մայիսի 28, 1938(1938-05-28)[1][2][3], Chelyan, Քենովա շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որն իր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամբողջ կարիերան անցկացրել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կազմում։ Հռոմում անցկացվող 1960 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է ԱՄՆ-ի հավաքականի ավագներից մեկը, որն այդ խաղերին նվաճել է ոսկե մեդալներ։
Ջերի Ուեսթ Jerry West | |||||||||||||||||
Կարիերան ավարտել է | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||||||||||
Դիրքը | Խաղարկող/Հարձակվող պաշտպան | ||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Ջերի Ալան Ուեսթ Jerry Alan West | ||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1938 (85 տարեկան) | ||||||||||||||||
Ծննդավայր | Չելիան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ | ||||||||||||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||||||||||||
Հասակ | 1,88 մ | ||||||||||||||||
Քաշ | 84 կգ | ||||||||||||||||
Դպրոց | Իսթ Բենք (Իսթ Բենք, Արևմտյան Վիրջինիա) | ||||||||||||||||
համալսարան | Արմ. Վիրջինիա (1957—1960) | ||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1960 / ռաունդ` 1 / ընտր.` երկրորդ | ||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Մինեապոլիս Լեյքերս | ||||||||||||||||
Կարիերա սկիզբ | 1960 թվական | ||||||||||||||||
Կարիերա ավարտ | 1974 թվական | ||||||||||||||||
Կարիերայի պատմություն | |||||||||||||||||
| |||||||||||||||||
Մրցանակներ | |||||||||||||||||
Խաղացող՝
Մենեջեր՝
| |||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
1980 Բասկետբոլի փառքի սրահ |
Ուեսթը NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, 12 անգամ ընտրվել է NBA բոլոր աստղերի առաջին և երկրորդ հավաքականների կազմում, 14 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին, 1972 թվականին ճանաչվել է բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող և այդ տարի նվաճել է չեմպիոնական տիտղոսը։ Նրան է պատկանում փլեյ օֆ խաղերի շարքի ընթացքում հավաքած միավորների միջին ցուցանիշը՝ 46,3։ Ուեսթը ընդգրկվել է բոլոր աստղերի պաշտպանության առաջին չորս հավաքականների կազմում։ Նա մասնակցություն է ունեցել NBA 9 եզրափակչային խաղերում, իսկ 1969 թվականին ճանաչվել է NBA եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ 1980 թվականին Ուեսթի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում, իսկ 1996 թվականին կոչվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստներից մեկը։
Ուսեթը իր խաղացողի կարիերայի ավարտից հետո երեք տարի աշխատել է որպես «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարության օրոք «Լեյքերս»-ը երեք անգամ դուրս է եկել փլեյ օֆ և մեկ անգամ դարձել է Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն։ Դրանից հետո երեք տարի աշխատել է որպես ակումբի նոր խաղացողների որոնման կոնսուլտանտ, իսկ 1982-83 մրցաշրջանից առաջ դարձել է «Լեյքերս»-ի գլխավոր մենեջերը։ Նրա ղեկավարության օրոք ակումբը յոթ անգամ նվաճել է Ջերի Օ Բրայենի գավաթը։ 2002 թվականին Ուեսթը դարձել է «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի գլխավոր մենեջերը, որին մեկ տարի անց օգնել է դուրս գալ փլեյ օֆ։ Իր վաստակների շնորհիվ նա երկու անգամ արժանացել է «Տարվա մենեջեր» տիտղոսին։