Ջերմաչափ
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմաչափ, ջերմաստիճանի չափման սարք։ Գործողության հիմքում ընկած են ֆիզիկական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են հեղուկների, գազերի և պինդ մարմինների ջերմային ընդարձակումը, գազի կամ հագեցած գոլորշիների ճնշման, նյութերի էլեկտրական դիմադրության, ջերմաէլեկտրաշարժ ուժի, պարամագնիսի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը են։ Ջերմաչափի տարբերություն պիրոմետրի, անմիջականորեն հպվում է հետազոտվող միջավայրի հետ։ Ջերմաչափի կիրառությունները խիստ բազմազան են․ գոյություն ունեն կենցաղային (սենյակային՝ օդի և ջրի,), տեխնիկական գործածության ջերմաչափեր, բարձրահաճախային ջերմահետազոտական և օդերևութաբանական աշխատանքների համար են։
Ջերմաչափերի հիմնական և առավել տարածված տեսակներն են․ հեղուկային ջերմաչափը, որի գործողության սկզբում հեղուկային ջերմաչափեր․
- ա․ սենյակային ջերմաչափ արտաքին ցուցնակով,
- բ. լաբորատոր ջերմաչափ ներդրված ցուցնակով բունքը հիմնված է հեղուկի ջերմային ընդարձակման վրա։