From Wikipedia, the free encyclopedia
Ջեք Շտեյնբերգեր (անգլ.՝ Jack Steinberger, մայիսի 25, 1921[1][2][3], Բադ Կիսինգեն, Բավարիա - դեկտեմբերի 12, 2020[4], Ժնև, Շվեյցարիա), ամերիկացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր[10] (1988)։
Ջեք Շտեյնբերգեր անգլ.՝ Jack Steinberger | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1921[1][2][3] Բադ Կիսինգեն, Բավարիա |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2020[4] (99 տարեկան) Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Գերմանիա, ԱՄՆ և Շվեյցարիա |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան, CERN և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան, Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և New Trier High School? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և անգլերեն |
Գիտական ղեկավար | Էդվարդ Թելեր |
Եղել է գիտական ղեկավար | Մելվին Շվարց |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Ned Steinberger? և Julia K. Steinberger? |
Jack Steinberger Վիքիպահեստում |
Ջեք Շտեյնբերգերը ծնվել է Գերմանիայում 1921 թվականին։ 13 տարեկանում գաղթել է ԱՄՆ։ 1942 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանի քիմիայի բաժինը, այնուհետև միացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ազդանշանային կորպուսին։ 1946 թվականին վերադարձել է Չիկագոյի համալսարան՝ ուսանելով Էդվար Թելերին և Էնրիկո Ֆերմիին[11]։
1967 թվականից Հոյդելբուրգի, 1969 թվականից՝ Ամերիկյան ակադեմիաների անդամ է։
1988 թվականին Լեոն Լեդերմանի և Մելվին Շվարցի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների` երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։
Շտեյնբերգերի հետազոտությունները նվիրված են մյուոնային ու պիոնային և տարրական մասնիկների ֆիզիկային։ 1950-1952 թվականներին Վ. Պանովսկու հետ առաջինն է չափել պիոնների սպինը և զույգությունը, հուսալիորեն հաստատել է չեզոք պիոնի գոյությունը։
1962 թվականին Լեոն Լեդրմանի և Մելվին Շվարցի հետ փորձով հաստատել է էլեկտրոնային նեյտրինոյի և մյուոնային նեյտրինոյի գոյությունը։
Լեդերմանի, Շվարցի և Շտեյնբերգերի հայտնագործությունը նշանակալից ավանդ է տարրական մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում և էապես հարստացնում է տարրական կոչվող մասնիկների վերաբերյալ պատկերացումների շրջանակը։ Նրանք բացահայտել են նեյտրինոների ամենախորհրդավոր և առեղծվածային մասնիկների՝ նեյտրոնոների տիեզերական տարածվածությունը, հատկությունները, մասնավորապես բացահայտել են բոզոնների հատկությունները որպես թույլ փոխազդեցությունների կրողներ[12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.