Ջեք Քիլբի
From Wikipedia, the free encyclopedia
Ջեք Քիլբի (անգլ.՝ Jack St. Clair Kilby, նոյեմբերի 8, 1923(1923-11-08)[1][2][3][…], Ջեֆերսոն Սիթի[2] - հունիսի 20, 2005(2005-06-20)[1][2][3][…], Դալաս[2]), ամերիկացի գիտնական, աշխատել է Թեքսաս Ինստրումենտսում։ 2000 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է 1958 թվականին Ինտեգրալ սխեմայի ստեղծման համար։ Նա նաև ստեղծել է գրպանի հաշվիչը և ջերմային տպիչը 1967 թվականին։ Քիլբին ստացել է մրցանակի կեսը, մյուս կեսը բաժանվել է Հերբերտ Կրեմերի և Ժորես Ալֆերովի միջև[19]։
Ջեք Քիլբի Jack St. Clair Kilby | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1923(1923-11-08)[1][2][3][…] Ջեֆերսոն Սիթի[2] |
Մահացել է | հունիսի 20, 2005(2005-06-20)[1][2][3][…] (81 տարեկան) Դալաս[2] բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար, համալսարանի դասախոս, համակարգչային գիտնական, լուսանկարիչ, ճարտարագետ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Texas Instruments?[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և էլեկտրատեխնիկա |
Ալմա մատեր | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան[4], Վիսկոնսին-Միլուոկի համալսարան[4], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Great Bend High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
Jack Kilby Վիքիպահեստում |
Բակալավրի աստիճանը ստացել է Ուրբան-Շամպեյնի իլինոյսի համալսարանում։ 1947 թվականին ստացել է էլեկտրոտեխնիկայի մագիստրոսի աստիճան Վիսկոնսին-Միլուոկի համալսարանում, դրան զուգահեռ աշխատել է Centralab ընկերությունում։
1958-ից 1983 թվականները աշխատել է Թեքսաս Ինստրումենտս ընկերությունում Դալաս քաղաքում։ 1978-ից 1985 թվականները աշխատել է որպես պրոֆեսոր Տեխասի գյուղատնտեսական և մեքենաշինական համալսարանում։ ԱՄՆ ազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ է 1967 թվականից։ Նրան է շնորհվել ԱՄՆ ազգային գիտական մեդալ 1969 թվականին։
- Dennis M. A. Encyclopædia Britannica
- Luminous-Lint — 2005.
- Phipps C. Jack S. Kilby, 8 November 1923 · 20 June 2005 // Proceedings of the American Philosophical Society — Philadelphia: American Philosophical Society, 2007. — Vol. 151, Iss. 4. — P. 461—466. — ISSN 0003-049X; 2326-9243
- Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- «Ջեք Քիլբիի մասին տեսահոլովակ», Թեքսաս Ինստրումենտսի կողմից պատրաստված տեսանյութ (անգլ.).
- «Ջեք Քլեր Քիլբի», կենսագրություն Թեքսաս Ինստրումենտսի կայքում(անգլ.).
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
- Ջ. Ք. Քիլբի։ «Հնարավորը դառնում է իրական. ինտեգրալ սխեմաների հայտնաբերումը». Նոբելյան դասախոսություն. Ֆիզիկական գիտությունների հաջողություններ, հատոր 172, թողարկում 9, սեպտեմբեր 2002
- Oral history interview with Jack S. Kilby — Չառլզ Բաբիջի ինստիտուտ, Մինեսոտայի համալսարան։ Interview covers Kilby’s entire career, including his education, work experiences at Centralab and Texas Instruments (TI), and his independent work after leaving TI in 1970(անգլ.).
- «Jack Kilby, Touching Lives on Micro and Macro Scales — By T.R. Reid», The Washington Post (June 2005)(անգլ.).
- Obituary: The Economist, Jul 7th 2005(անգլ.)
- Jack S. Kilby Patents(անգլ.) Արխիվացված 2012-03-10 Wayback Machine
- Inventors of the Modern Computer(անգլ.)(չաշխատող հղում)
- Kilby statue in Great Bend(անգլ.)