From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆրի Ներո «Ջեֆ» Հարդի (անգլ.՝ Jeffrey Nero "Jeff" Hardy, օգոստոսի 31, 1977, Կամերոն, Մուր շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գեղանկարիչ, բանաստեղծ, երգիչ, երգերի հեղինակ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Ջեֆ Հարդի Jeff Hardy | |
---|---|
Քեյնը 2008 թվականին | |
Իրական անուն | Ջեֆրի Ներո Հարդի Jeffrey Nero Hardy |
Ռինգային անուն(ներ) | Գալաքսոն[1] Գլադիատոր[1] Այսմեն[1] Ջեֆ Հարդի[2] Քիթ Դեյվիս[3] Դաժան Ջիմի Ջեք[1] Ուիլդո Ջինքս[3] Ուիլլոու[4] Ուիլլոու Կրակ Կուղխ[1] Ջեֆ[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 102 կգ |
Իրական հասակ | 1,88 մ |
Ծննդյան թվական | օգոստոսի 31, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Կամերոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մարզիչ | Դորի Ֆանկ կրտսեր[2] Մայքլ Հեյս[2] |
Դեբյուտ | 1993 |
Ամուսին | Բեթ Բրիտ (2011-այժմ) |
Երեխաներ | 1 |
Մինչև «WWE» կազմակերպությունում ելույթներ ունենալը, հանդես է եկել «Organization of Modern Extreme Grappling Arts» (OMEGA) կազմակերպությունում, որը պատակնել է իրեն և եղբորը՝ Մեթ Հարդիին։ «WWE»-ի հետ մարզական պայմանագիր կնքելուց հետո եղբայրները որոշ ժամանակ հանդես են գալիս որպես ջոբերներ, որից հետո «TLC» (սեղաններ, սանդուղքներ, աթոռներ) ձևաչափի թիմային մարտերում ունեցած նշմարելի ելույթների շնորհիվ կարողանում են դրական տեղաշարժ ունենալ մարզական կարիերաներում։ Թիմում զորակոչելով Լիտային, Հարդիների խմբավորումն ստանում է «Team Xtreme» անվանումը։ Որպես թիմային ռեստլեր, Հարդին ութ անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն (վեց անգամ աշխարհի թիմային չեմպիոն, մեկ անգամ WCW թիմային չեմպիոն, մեկ անգամ TNA աշխարհի թիմային չեմպիոն)՝ բոլոր տիտղոսները նվաճելով եղբոր հետ։
Ունեցել է նշմարելի հաջողություններ նաև անհատական ելույթներում՝ վեց անգամ ճանաչվելով աշխարհի չեմպիոն, այդ թվում՝ մեկ անգամ նվաճելով WWE չեմպիոնական տիտղոսը, երկու անգամ Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և երեք անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսը։ Ծանրքաշային տիտղոսներից զատ հինգ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային, մեկական անգամներ WWE կիսածանրքաշային և WWE Եվրոպայի, և երեք անգամ WWE հարդքոր տիտղոսը։
Հանդիսանում է «Peroxwhy?gen» կոչվող ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.