From Wikipedia, the free encyclopedia
Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի ոչնչացված հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի թաղամասում։ Ոչնչացվել է 1937-38 թվականների ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։
Ջիգրաշեն Ավետյաց | |
---|---|
Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցին մինչ քանդումը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան Թբիլիսի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 1624 |
Ներկա վիճակ | Ավերված |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1624 կամ 1729 |
Հիմնադրված | 1624 |
Կառուցման արժեք | 1700 թուման |
Հիմնադրման նվիրված կան երկու պատմություններ։
Ըստ Սիմեոնի քահանայի (1815 թ.)՝ Բարսեղ և Դավիթ անունով քահանաները առանձնանում են Սուրբ Նշան եկեղեցին կառուցողներից և կառուցում մի այլ եկեղեցի՝ ապագա Ջիգրաշեն Ավետյացը։ Սակայն երկար ժամանակ եկեղեցին մնում էր անավարտ։ Ստանալով 60 թուման՝ նրանք շաուրնակում են կառուցումը։ Սակայն շուտով աղա Ամատունի անունով մեկը քանդում է այս եկեղեցին և մոտակայքում սկսում նորի կառուցումը։ Նրա գործը շաուրնակում են նրա հետնորդները։ Եկեղեցին ավարտվում է 7 տարվա ընթացքում։ Շինարարության համար ծախսում են 1700 թուման։ Ըստ Սիմեոն քահանայի՝ եկեղեցու անունն առաջացել է "ջիգյար" բառից։
Ըստ մեկ այլ պատմության եկեղեցին կառուցվել է 1729 թվականին Հակոբջան Ամատունովի օգնությամբ։
19-րդ դարի կեսերին եկեղեցու քահանան Սայաթ-Նովայի թոռն էր՝ Մովսես Սայաթնյանցը։
1937-1938 թվականներին եկեղեցին ոչնչացվել է իշխանությունների կողմից։ Եկեղեցու քանդումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքներով տեղի բնակիչների կողմից։ Եկեղեցին երկար ժամանակ չէին կարողանում քանդել և բնակիչներն ասում էին "Այն կառուցված է ջիգյարով և այդ պատճառով չի քանդվում."։ Վերջիվերջո եկեղեցին պայթեցվեց պայթուցիկով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջիգրաշեն Ավետյաց կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.