Ջիմի Հենդրիքս
From Wikipedia, the free encyclopedia
Ջիմի Հենդրիքս (անգլ.՝ Jimi Hendrix, ամբողջական անունը Ջեյմս Մարշալլ Հենդրիքս, անգլ.՝ James Marshall Hendrix, ծննդյան անունը Ջոննի Ալլեն Հենդրիքս, անգլ.՝ Johnny Allen Hendrix, նոյեմբերի 27, 1942(1942-11-27)[5][6][7][…], Սիեթլ, ԱՄՆ[8] - սեպտեմբերի 18, 1970(1970-09-18)[5][6][7][…], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի կիթառահար-վիրտուոզ, երգիչ և կոմպոզիտոր։ 2009 թվականին Time ամսագիրը նրան անվանեց բոլոր ժամանակների լավագույն կիթառահարը[9]։ Հայտնի է որպես ամենահամարձակ ու ամենահնարամիտ վիրտուոզներից մեկը ռոքի պատմության մեջ։ Հենդրիքսին դեռ կենդանության օրոք անվանում էին ֆենոմեն[10] և հանճար։ Նա էլեկտրոկիթառի հնչողության նոր եղանակներ հայտնագործեց։ Հենդրիքսի նորամուծությունների մասին խոսելիս քննադատները նշում են, որ նա ընդլայնեց էլեկտրոկիթառի դիապազոնն ու բառարանը և փոխեց ռոք երաժշտության դեմքը։ Հենդրիքսի երաժշտությամբ հիացել ու հիանում են. Ռիչի Բլեկմոր, Ինգվի Մալմստին, Ստիվ Վայ, Ջո Սատրիանի, Սթիվի Ռեյ Վոն, Դեյվիդ Գիլմոր, Մայլզ Դեվիս, Ֆրեդի Մերկուրի, Ուլրիխ Ռոտ, Մատտիաս Յաբս, Մարկ Նոպֆլեր, Էրիկ Կլեպտոն, Ջոն Մեյեր, Սիդ Բարրեթ, Ջոն Ֆրուշանտե[11], Պիտ Թաունսենդ, Էնթոնի Կիդիս, Լեննի Կրավից, Փոլ Մաքքարթնի[12], Բրայան Ինո[13], Բրայան Մեյ, Զակ Վայլդ, Կիրկ Հեմմետ, Կուրտ Քոբեյն, Ֆլի, Մեթյու Բելամի։
Ջիմի Հենդրիքս | |
---|---|
Ջիմի Հենդրիքս | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jimi Hendrix |
Ի ծնե անուն | Ջոննի Ալլեն Հենդրիքս |
Նաև հայտնի է որպես | Jimmy James |
Ծնվել է | 1942 նոյեմբերի 27 Սիեթլ, Վաշինգտոն, |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1970(1970-09-18) (տարիքը 27) Քենսինգթոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Greenwood Memorial Park |
Ժանրեր | փսիխոդելիկ ռոք, էյսիդ ռոք[1][2][3], բլյուզ-ռոք, հարդ ռոք |
Մասնագիտություն | Կիթառահար,երաժիշտ, կոմպոզիտոր, վոկալիստ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | ակուստիկ կիթառ |
Լեյբլ | Reprise Records |
Կրթություն | Fort Campbell?[4] և Garfield High School? |
Անդամակցություն | The Jimi Hendrix Experience, Band of Gypsys? և Jimmy James and the Blue Flames? |
Կապված | Jimmy James and Blue Flames The Jimi Hendrix Experience |
Պարգևներ | |
Կայք | jimihendrix.com |
Հայտնի գործիքներ | |
Ստորագրություն | |
Jimi Hendrix Վիքիպահեստում |