Ջիմ Բաքստեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Քերան Բաքստեր (անգլ.՝ James Curran Baxter, սեպտեմբերի 29, 1939(1939-09-29)[2], Hill of Beath, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 14, 2001(2001-04-14)[3][4], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի որպես Ջիմ Բաքստեր (անգլ.՝ Jim Baxter), շոտլանդացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում։ Ծնվել, սովորել և իր սպորտային կարիերան սկսել է Ֆայֆում։ Կարիերայի գագաթնակետին ֆուտբոլիստը հասել է 1960-ական թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեյնջերսի» կազմում։ Այդ շրջանում Ջիմն ակումբի հետ 10 տիտղոս է վաստակում (1960-1965 թվականներ)։
Բաքստերը «Ռեյնջերսի» մարզաշապիկով | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջեյմս Քերան Բաքստեր | |||||||||||||||||||||||
Ազգությունը | Շոտլանդիա | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շոտլանդիա[1] | |||||||||||||||||||||||
Մականուն | Slim Jim (Նիհար Ջիմ), Our Wizard (Մեր Կախարդը), Stanly (Սթենլի) | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1939(1939-09-29)[2] | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հիլ օֆ Բիզ, Ֆայֆ, Շոտլանդիա | |||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 14, 2001(2001-04-14)[3][4] (61 տարեկան) | |||||||||||||||||||||||
Մահվան վայր | Գլազգո, Շոտլանդիա[5] | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երկրպագուները Բաքստերին տվել են «Slim Jim» (Նիհար Ջիմ) մականունը ֆուտբոլիստի մարմնակազմության համար։ Սակայն վնասվածքին հաջորդող վերականգնման շրջանում Ջիմը հակվում է դեպի ալկոհոլը և 1964 թվականի դեկտեմբերին լքում է ակումբը։ 1965 թվականի տրանսֆերային պատուհանի շրջանակներում Ջիմը պայմանագիր է կնքում անգլիական «Սանդերլենդի» հետ։ Երկուսուկես տարվա ընթացքում նա նոր թիմի կազմում մասնակցում 98 խաղի և դառնում 12 գոլի հեղինակ։ Այնտեղ նա հայտնի է դառնում շնորհիվ իր սովորության. Ջիմը խաղի նախորդ երեկոյան հարբում էր, իսկ հաջորդ օրը հրաշալի խաղ էր ցուցադրում։ 1967 թվականի վերջում «Սանդերլենդը» Ջիմին վաճառում է «Նոթինգհեմ Ֆորեստին», որն էլ իր հերթին սիմվոլիկ գումարի դիմաց 1969 թվականին ֆուտբոլիստին վաճառում է «Ռեյնջերսին»։ Մեկ մրցաշրջան «Ռեյնջերսի» կազմում անցկանցելուց հետո Բաքստերը 1970 թվականին, 31 տարեկան հասակում հեռանում է ֆուտբոլից։
1961 թվականից մինչև 1967 թվականը Ջիմը եղել է Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը և ցուցադրել է համեմատաբար կանոնավոր արդյունքներ։ Բաքստերն Անգլիայում պարտվել է ընդամենը մի անգամ, այն էլ 1965 թվականին և անմիջապես այն բանից հետո, երբ ապաքինվել էր ոտքի ջարդվածքից։ Բաքստերի կարծիքով՝ իր լավագույն միջազգային խաղը եղել է 1963 թվականին կայացած Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղը, որն ավարտվել է 2:1 հաղթական հաշվով։ Ֆուտբոլիստը երկու գոլ էր հեղինակել այն իրավիճակում, երբ Շոտլանդիայի հավաքականը մնացել էր տասը հոգով։
Ուժերի ծաղկման շրջանում Բաքստերը հայտնի է դառնում թիմի մարտական ոգին բարձրացնելու, դաշտը լավ տեսնելու, ճշգրիտ փոխանցումներ կատարելու, մրցակիցներին շրջանցելու կարողություններով և երբեմն խաղադաշտում ցուցաբերած անփույթ պահվածքի համար։ Ջիմն ընկերացել է «Ռեյնջերսի» հիմնական մրցակիցը համարվող «Սելտիկի» մի քանի ֆուտբոլիստների հետ՝ այդպիսով խախտելով թիմի դարավոր «ավանդույթը»։