From Wikipedia, the free encyclopedia
Ջելենա Նուրա Հադիդ (անգլ.՝ Jelena Noura Hadid, ապրիլի 23, 1995, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջիջի Հադիդ (անգլ.՝ Gigi Hadid), պաղեստինյան մոդել և հեռուստատեսային դեմք։
Ջիջի Հադիդ Gigi Hadid | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Մալիբուի ավագ դպրոց (2013) |
Մասնագիտություն | Մոդել, հեռուստատեսային դեմք |
Աշխատավայր | IMG Models |
Ծնողներ | Մուհամեդ Հադիդ (հայր) Յոլանդա Ֆոսթեր (մայր) |
Հարազատներ | Բելլա Հադիդ (քույր) Ալանա Հադիդ (քույր) Մարիել Հադիդ (քույր) Էնվար Հադիդ (եղբայր) |
Կայք | imgmodels.com/new-york/women/3358-gigi-hadid |
Gigi Hadid Վիքիպահեստում |
Ջելենա Նուրա Հադիդը ծնվել է 1995 թվականի ապրիլի 23-ին Լոս Անջելես քաղաքում, Կալիֆորնիա[1]։ Նրա հայրը Մուհամեդ Հադիդն է, իսկ մայրը՝ նախկին մոդել Յոլանդա Ֆոսթերը[2]։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Ֆոսթերի հետ[1]։ Հադիդը սովորել է Մալիբուի ավագ դպրոցում[3][4][5], որն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով[6]։
Ընդամենը 2 տարեկան հասակում Հադիդը նկարահանվել է Baby Guess ապրանքանիշի գովազդներում[7]։ 2011 թվականին նա ստորագրեց պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ և դարձավ այդ գործակալության մոդելներից։ 2012 թվականին Հադիդը դարձավ Guess ապրանքանիշի դեմքը[8][9], իսկ 2014 թվականի փետրվարին Հադիդը քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում[10][11]։ 2014 թվականին նա նաև ընդգրկվեց «Sports Illustrated» ամսագրի լողազգեստ գովազդող լավագույն 12 նորեկ մոդելների ցանկում[12]։
Հադիդը հայտնվել է նաև այնպիսի ամսագրերում, որոնցից են «VMAN», «Elle», «Grazia», «Cleo», «Vogue», «Paper», «Schön!» և այլն։ Նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood», Քելվին Հարիսի «How Deep Is Your Love», Միգելի «Simplethings», Քոդի Սիմփսոնի «Surfboard», «Flower» և Զեյն Մալիկի «Pillowtalk» երգերի տեսահոլովակներում։
Հադիդը նախկինում հանդիպել է ավստրալիացի երգիչ Քոդի Սիմփսոնի հետ, սակայն նրանք բաժանվել են 2015 թվականի մայիսին[13]։ Նույն տարում նա սկսեց հանդիպել երգիչ Ջո Ջոնասի հետ[14], սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվեցին[15]։ 2015 թվականի նոյեմբերից հանդիպում է բրիտանացի երգիչ Զեյն Մալիկի հետ[16]։2020 ապրիլին զույգը հայտնեց,որ իրենց առաջնեկին են սպասում,իսկ սույն թվականի սեպտեմբերի 24 ին հայտնի դարձավ,որը զույգը աղջիկ է ունեցել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.