Ջիվանի
Հայ գուսան / From Wikipedia, the free encyclopedia
Ջիվանի (Սերոբ Ստեփանի Բենկոյան[1], Սերովբե Ստեփանի Բենկոյան[2], 1846, Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3]), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջիվանի (այլ կիրառումներ)
Ջիվանի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Սերոբ Ստեփանի Բենկոյան |
Նաև հայտնի է որպես | Ջիվանի |
Ծնվել է | 1846 թվական Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | Մարտի 5, 1909 թվական Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Խոջիվանքի գերեզմանատուն (ոչնչացված 1938թ․-ին) |
Մասնագիտություն | գուսան, բանաստեղծ, կոմպոզիտոր և աշուղ |
Գործիքներ | վոկալ |
Jivani Վիքիպահեստում |
Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում)։
Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։
Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր[2]։