From Wikipedia, the free encyclopedia
Ջիրոլամո Ջենգա (իտալ.՝ Gerolamo Genga, 1476[1], Ուրբինո, Պապական մարզ - հուլիսի 11, 1551, Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ), իտալացի նկարիչ և ճարտարապետ։ Պատկանում է Բարձր Վերածննդի և վաղ մաներիզմի նկարիչների թվին։
Ջիրոլամո Ջենգա | |
---|---|
Ծնվել է | 1476[1] |
Ծննդավայր | Ուրբինո, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 11, 1551 |
Մահվան վայր | Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ և քանդակագործ |
Ոճ | Բարձր վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Martyrdom of Saint Sebastian? |
Ուսուցիչ | Պերուջինո և Լուկա Սինյորելլի |
Աշակերտներ | Անյոլո Բրոնզինո |
Girolamo Genga Վիքիպահեստում |
Ջենգան ծնվել է Ուրբինոյից ոչ հեռու։ Ջորջո Վազարիի կենսագրության համաձայն՝ տասներեք տարեկան հասակում Ջենգան ուղարկվել է Լուկա Սինորելլիի մոտ որպես աշակերտ։ Դրանից հետո նա երեք տարի աշխատել է Պետրո Պերուջինոյի հետ՝ Ռաֆայելի հետ միասին։ Հետո նա աշխատել է Ֆլորենցիայում և Սիենայում (որտեղ նա զարդարել է Պետրուչիի պալատը մոտ 1508 թվականին) Տիմոտեո Վիտիի հետ միասին, Սիենայում նա նկարել է տարբեր ստեղծագործություններ տեղի պետական գործիչ Պանդոլֆո Պետրուչիի համար։
Վերադառնալով Ուրբինո՝ նա վարձվում է դուքս Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի կողմից իր պալատը զարդարելու համար, ցուցադրել անսովոր հակում դեպի զարդարվեստը, այնուհետև 1508 թվականին գրանցվել է որպես դուքսի հուղարկավորության զարդերի հեղինակներից մեկը։ Ուրբինոյից նա մեկնել է Հռոմ, որտեղ Սանտա Կատերինա դա Սիենայի եկեղեցու համար նկարել է իր գլուխգործոցներից մեկը՝ «Հարություն»։
Ուրբինոյի դուքս Ֆրանչեսկո Մարիա I դելլա Ռովերը հրավիրել է Ջենգային և հանձնարարել նրան կատարել 1522 թվականին Էլեոնորա Գոնզագայի հետ իր ամուսնության հետ կապված աշխատանքները։ Սակայն շուտով այս դուքսն աքսորվեց Լևոն X Հռոմի պապի կողմից, և Ջենգան հետևել է նրան մինչ Մանտովա։
Երբ Դելլա Ռովերը տեղափոխվել է Պեզարո, նա Ջենգային հանձնարարել է նախկին ամրոցը վերակառուցել արվարձանային վիլլայի ձևով, որը հայտնի է Վիլլա Իմպերիալե անունով[2], աշխատանքն ավարտվել է 1530 թվականին։ Ներքին որմնանկարների համար Ջենգան աշխատանքի է վերցրել մի քանի խոշոր մաներիստ նկարիչների, այդ թվում` Ֆրանչեսկո Մենզոկիին, Անյոլո Բրոնձինոյին, Դոսսո Դոսսիին և Ռաֆայելե Քոլեին։ Ուրբինոյի դուքսը, ի վերջո, վերականգնվել է իր տիրապետություններում։ Նա իր հետ տարել է Ջենգային և նրան նշանակել դքսաց ճարտարապետ և դեկորատոր։
Ուրբինոյում ստեղծված նրա ստեղծագործությունների թվում էին, օրինակ, Բալդասսար Կաստիլոնեի պիեսների բեմանկարները, ինչպես նաև Բերնարդո Դովիցի Բիբբիենայի «La Calandria» ներկայացման բեմանկարները, որը տեղի է ոնեցել Ուրբինոյում 1513 թվականի փետրվարի 6-ին։ Նա նաև զարդարել է Սան Մարտինոյի մատուռը։
Ջենգան եղել է քանդակագործ և երաժիշտ։ Նրա աշակերտների թվում էր իր որդին՝ Բարտոլոմեոն (1518–1558), որը դարձել է հարգված ճարտարապետ։
Գոյություն ունեն Ջենգայի մի քանի նկարներ։ Նրա առաջատար աշխատանքներից մեկը Չեզենայի Սանտ Ագոստինո եկեղեցում գտնվող յուղաներկով եռապատկերն է, որը ներկայացնում է Ավետումը, Հայր Աստծուն, Աստվածամորը Նորածնի հետ։
Նրա ճարտարապետական աշխատանքներից են Պեզարոյի Սան Ջովանի Բատիստա եկեղեցին, Սենիգալիայի եպիսկոպոսական պալատը, Մանտովայի տաճարի ճակատը և Պեզարոյի մոտակայքում գտնվող ամրությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.