From Wikipedia, the free encyclopedia
Ջոակիմ Սիմոն Նոա (անգլ.՝ Joakim Simon Noah, փետրվարի 25, 1985[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայնտի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում անցկացրած տարիներից։
Ջոակիմ Նոա Joakim Noah | ||
Ակումբ | Նյու Յորք Նիքս | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Համար | № 13, 55 | |
Ի ծնե տրված անունը | Ջոակիմ Սիմոն Նոա Joakim Simon Noah | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1985 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 105 կգ | |
Դպրոց | ՄԱԿ միջազգային դպրոց (Նյու Յորք) Փոլի (Բրուկլին, Նյու Յորք) Լոուրենսվիլի ավագ դպրոց (Լոուրենսվիլ, Նյու Ջերսի) | |
համալսարան | Ֆլորիդա (2004–2007) | |
Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 9-րդ | |
Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | |
Կարիերայի պատմություն | ||
Չիկագո Բուլս (2007-2016) Նյու Յորք Նիքս (2016-2018) ↳ Ուեսթչեստեր Նիքս (2017) Մեմֆիս Գրիզլիս (2018–2019) Լոս Անջելես Կլիպերս (2020) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է Նյու Յորք քաղաքում՝ շվեդուհի մոր և ֆրանսիացի հոր ընտանիքում։
Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանը, որի բասկետբոլային թիմի կազմում երկու տարի անընդմեջ (2006, 2007) նվաճել է NCAA I դիվիզոնի առաջնությունը, որից հետո ընտրվել է «Չիկագո Բուլսի» կողմից NBA-ի 2007 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ։
Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև հաշվառվել «All-Defensive» կոչվող խորհրդանշական հավաքականներում։
Նոայի հայրը ֆրանսիացի էստրադային երգիչ և նախկին թենիսիստ Յանիկ Նոան է, իսկ մայրը՝ «Միս Շվեդիա 1978» մրցույթի հաղթող շվեդուհի մոդել Սեսիլյա Ռոդեն։ Ունի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Շվեդիայի քաղաքացիություն[6][7]։ Մոր հետ Նոան ստեղծել է «Նոյյան տապան» (Noah's Arc) կոչվող բարեգործական հիմնադրամը։
Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.